ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել «Ազատություն» ռադիոկայանի՝ «Շառլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։
«Ազատություն ռադիոկայանը դեկտեմբերի 17-ին հրապարակած՝ «Շառլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Շառլ Ազնավուրի՝ Նուվել դ՛Աղմենի ամսագրին տրված հարցազրույցին՝ նշելով, որ վերջինս իր պատասխաններում քննադատական խոսքեր է հղել Հայաստանի իշխանություններին:
Ազատություն ռադիոկայանը, մեջբերելով Շառլ Ազնավուրին, մասնավորապես գրում է. «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»:
Մինչդեռ հարցազրույցի ֆրանսերեն լեզվով բնօրինակ տեքստն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ Ազատություն ռադիոկայանը փոխել է հարցազրույցի շեշտադրումները և շանսոնյեի խոսքերը ներկայացրել որպես քննադատություն՝ ուղղված Հայաստանի իշխանությունների դեմ, այնինչ Ազնավուրն իր հարցազրույցում ընդհանրական անդրադարձ է կատարում Հայաստանին և նրա խոսքն հիմնականում ուղղված է հայ ժողովրդին ընդհանրապես, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին մասնավորապես: Բացի այդ, ռադիոկայանի կողմից հարցազրույցի մեկնաբանությունը ընդհանուր առմամբ ներկայացված է հատված-հատված, կոնտեքստից կտրված մեջբերումներով և ընթերցողի մոտ կարող է բացասական տպավորություն ստեղծել, մինչդեռ բնօրինակում Շառլ Ազնավուրը բավական դրական երանգներով է ներկայացնում իրականությունը:
Բացի այդ, Ազատություն ռադիոկայանի այն անդրադարձը, թե իբր Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ - «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»:, ևս անճշտություններ ունի, քանի որ Ազնավուրը նշել է հետևյալը՝ «Ես դա ասել եմ հայերին» (Je le dis aux Arméniens)»:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44