Եթե Սերժ Սարգսյանն իր ներսում իսպառ բացառի վարչապետ դառնալու խնդիրը, ապա նրա համար առանձնապես բարդություն չի ներկայացնում հրահանգել կուսակցության անդամներին ընդհանրապես չխոսել այդ թեմայով և չփորձել մեծացնել որոշակի սպասումներ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքերով՝ սա հատուկ գործընթաց է, որը շատ տիպական է տվյալ պարագայում երեք քայլից բաղկացած կոմբինացիոն խաղի համար, որից առաջինը սահմանադրական փոփոխություններն էին, երկրորդը՝ խորհրդարանական ընտրությունները, և երրորդը՝ արդեն ցիկլի ավարտը՝ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալը և նոր պաշտոն զբաղեցնելը։ «Այս կտրվածքով տեղի ունեցողը նախընտրական քարոզարշավ է հիշեցնում։ Հենց Սերժ Սարգսյանի հարցազրույցները, նրա ելույթների բովանդակությունը դրա լավագույն ապացույցն են։ Դա նաև ապացույցն է այն բանի, որ ինքը՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, անուղղակիորեն իրեն դրել է թեկնածուի կարգավիճակում։ Ես կարծում եմ՝ ոչինչ պատահական չէ, և ՀՀԿ-ի ակտիվը ամենևին ինքնաբուխ չի փորձում հիմնավորել, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը»,- ընդգծեց Սաֆարյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ Կարեն Կարապետյանը ևս ցանկություն է հայտնել լինել վարչապետ 2018-ից հետո, և արդյոք 2018-ին կլինի վարչապետի փոփոխությունը, Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում, ստեղծում է պատրանք, որ այնքան էլ միաթեկնածու ընտրություններ չեն, և Կարեն Կարապետյանը նույնպես համարվում է հավանական թեկնածուներից մեկը։ Կարծում եմ՝ իշխանությունն առաջին հերթին փորձում է ցույց տալ, որ կան այլընտրանքներ, բայց վստահ եմ, որ ամեն ինչ ավարտվելու է նրանով, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, իր ձեռքն է վերցնելու ռազմական, պաշտպանական և անվտանգության և արտաքին քաղաքականությունների բլոկը, որպես վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանն ապրիլին կգա համաձայնության, որ ինքը, արդեն որպես Սերժ Սարգսյանի տեղակալ, շարունակի պատասխանատու լինել տնտեսական քաղաքականության համար։ Այն ինչ այսօր տեղի է ունենում, շատ նման է բազմաթեկնածու քարոզարշավի, բայց իրականում թեկնածուն միակն է, և ինչպես ՀՀԿ-ն է ասում՝ նրան այլընտրանք չկա»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44