Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է ՉԺՀ Անխոյ նահանգի կոմկուսի կոմիտեի քարտուղարի տեղակալ Լի Գոինի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերը, Դավիթ Օհանյանը՝ առանձնակի կարևորելով հայ-չինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, նկատել է, որ այդ համատեքստում իսկապես կարևոր է երկու երկրների մայրաքաղաքների սերտ փոխգործակցությունը, հատկապես հաշվի առնելով, որ Երևանը և Պեկինը արդեն իսկ ստորագրել են համագործակցության վերաբերյալ հուշագիր: Քաղաքապետի տեղակալը նաև ընդգծել է, որ փոխգործակցության սերտացման համար երկուստեք իսկապես առկա է բավարար ներուժ, ինչը ճիշտ տնօրինելու դեպքում կարող է վերաճել արդյունավետ և փոխշահավետ համագործակցության: Ընդ որում, ինչպես նկատել է Դավիթ Օհանյանը, փոխշահավետ համագործակցություն կարող է ձևավորվել ոչ միայն Պեկինի, այլ նաև չինական այլ քաղաքների ու նահանգների, այդ թվում նաև Անխոյ նահանգի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Լի Գոինն իր հերթին կարևորելով երկու երկրների հարաբերությունների առավել սերտացումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի օժանդակել մասնավորապես Երևանի և Անխոյ նահանգի միջև փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանը: Լի Գոինը հատկանշել է, որ Երևանն իսկապես դինամիկ զարգացող քաղաք է, ինչն արդեն իսկ փաստում է, որ փոխշահավետ համագործակցության բավականին լավ ներուժ ունի: Նա նաև հույս է հայտնել, որ չինական «Մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակում մասնավորապես Երևանի հետ ևս կարող է ձևավորվել փոխշահավետ համագործակցություն՝ տարբեր ուղղություններով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55