Տարկետում լինելու է և մնալու է տարկետումը, դա մեր ընդունած օրենքով է և դրա մեջ գրված չէ, որ տարկետում չի լինելու: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» անդամների` կրկին հացադուլը վերսկսելու որոշմանը:
«Օգտվելով առիթից՝ խնդրում եմ Դավիթենց դադարեցնել հացադուլը և վերադառնալ կառուցողական փուլ: Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ ՊՆ-ն Դավիթ Պետրոսյանից և նրանցից սպասում էին ոչ թե հացադուլ, կամ ռադիկալ քայլեր, այլ առաջարկություններ: Ես նոյեմբերի 22-ի քննարկումից հետո այլ քննարկման չեմ մասնակցել, մեր նպատակն էր մոտեցնել կառավարության և ուսանողների մոտեցումները:
Մեր միջնորդությամբ նրանք երեք-չորս անգամ ԿԳ նախարարի հետ էին հանդիպել, մի քանի անգամ էլ Պաշտպանության նախարարի հետ: Մեր հանդիպման ժամանակ ես իրենց հորդորել եմ, ասել եմ` շատ մեծ, մաքսիմալիստական ցանկությունները կամ նպատակները կարող են միգուցե հիասթափություն առաջացնել»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ ինքն ուսանողներին ասել է, որ եթե 20 առաջարկներից 5-ն էլ ընդունվի, ապա դա էլ է առաջընթաց: Դիտարկմանը ` նրանց որևէ առաջարկ չի ընդունվել, ապա Շարմազանովն ասաց.
«Այն որ 5-րդ կետը մտցվել է դա արդեն ընդունել է նշանակում, իրենք երկու առաջարկ են արել, ՊՆ-ն, ըստ իրենց, հիմնավոր մերժել է մեկը, որի վրա աշխատում են: Ո՞նց եղավ, որ ոչ մի առաջարկ չի ընդունվել»:
Դիտարկմանը` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը տղաներին մեղադրել է առաջադրանք կատարելու մեջ, ապա նա ասաց, որ ինքը մարդկանց գնահատականներ չի տալիս և բազմիցս ասել է տղաների մասին իր կարծիքը:
«Պարզապես ափսոսում եմ, որ տղաները գնացին այդ մաքսիմալիստական ճանապարհով, եթե իրենք իրենց ինձ ավագ ընկեր են ընդունում, մարդ են ընդունում, խնդրում եմ` ընդհանուր գործի շահերից ելնելով` դուրս գալ հացադուլից և շարունակել քննարկումները: Ես եթե մի բանում համոզված չլինեմ, հայտարարություն չեմ անում: Դավիթ ջան, եղբայր, թող հացադուլը, գնացեք աշխատեք կառավարության հետ, սա ամենաճիշտ ճանապարհն է, հացադուլը ճիշտ չէ»,- ասաց նա, ապա հավելեց, որ դա ոչ արդյունավետ պահանջ է:
Հիշեցնենք, որ երեկ «Հանուն գիտության զարգացման» անդամները հացադուլը վերսկսելու որոշում էին կայացրել` նշելով, թե իշխանությունները չեն կատարել իրենց պահանջները և քննարկումները նրանց հետ ավարտված են:
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01