Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոր սահմանադրության հարցում տուրք է տվել նախագահ Էրդողանի ճնշմանը և հետքայլ կատարել:
Ոչ վաղ անցյալում Դավութօղլուն հայտարարել էր, որ նոր սահմանադրության նախագիծը խորհրդարանին կներկայացվի մեկ ամսվա ընթացքում: Ընդ որում՝ դրանից մեկ շաբաթ առաջ Էրդողանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության մշակումը կարճ ժամանակվա բան չէ՝ մանրամասնելով, որ դա 1-2 ամսում լուծելու խնդիր չէ:
Թուրքական մամուլն ուշադրություն էր հրավիրել նրա վրա, որ Էրդողանի այդ հայտարարությունից հետո Դավութօղլուի վերոնշյալ հայտարարությունը հակասել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը:
Այժմ Դավութօղլուն հետքայլ է կատարել՝ հայտարարելով, որ դեռ պետք է սպասել նոր սահմանադրության ուղարկմանը:
Հիշեցնենք, որ ցայժմ թուրքական մամուլը հայտնել է տարբեր թեմաների շուրջ վարչապետ Դավութօղլուի և նախագահ Էրդողանի միջև տարաձայնությունների մասին, որոնք նոր սահմանադրությունից բացի՝ առնչվում են քրդական հարցին, կառավարության անդամներին, արտաքին քաղաքականության մի շարք ուղղությունների և այլն:
Ի դեպ, օրեր առաջ Ֆուաթ Ավնի անունով հայտնի թվիթերյան ֆենոմենը, որի գրեթե բոլոր գրածները, կանխատեսումներն ամբողջովին կատարվում են հետագայում, հայտնել է, որ Էրդողանը կարգադրել է զրպարտիչ կամպանիա սկսել Դավութօղլուի դեմ, որպեսզի նրան հարկադրեն հրաժարական տալ:
Ավնիի խոսքով՝ Էրդողանը որոշել է Դավութօղլուին ստիպել հրաժարական տալ, քանի որ եկել է այն եզրակացության, որ Դավութօղլուի ղեկավարության ժամանակ հնարավոր չէի երևում կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը:
Իր նախագահական լիազորությունների ընդլայնմանը ծարավ Էրդողանը իր նստավայրում կազմակերպել է մի շարք հանդիպումներ և քննարկել է Դավութօղլուից ձերբազատվելու պլանները: Նման հանդիպումներից մեկի ժամանակ որոշվել է Դավութօղլուին անվանել «զուգահեռ կառույցի» (Թուրքիայում արգելված Գյուլենական շարժման) անդամ, եթե նա չհամաձայնի հրաժարական տալ:
Ավնին ընդգծել է, որ եթե Դավութօղլուն հրաժարական չտա, ապա Էրդողանին հավատարիմ թերթերը, հեռուստաալիքներն ու ինտերնետային թրոլները սկսելու են նրա դեմ լայնամասշտաբ կամպանիա՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:
Ավնին նաև հայտնել էր, որ այն բանից հետո, ինչ Դավութօղլուն իմացել է իրեն հեռացնելու Էրդողանի պլանների մասին, նա անմիջապես խորհրդաժողով է հրավիրել՝ քննարկելու համար «զուգահեռ կառույցի» դեմ պայքարը՝ այդպիսով հուսալով, որ այդ կառույցը վերացնելու ուղղությամբ իր ցուցադրական վճռական քայլերն իրեն հնարավորություն կտան պահպանել ներկայիս պաշտոնը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55