Ամանորը շատերը նախընտրում են անցկացնել երկրից դուրս: Թե որ ուղղություններն են այս տարի նախընտրել հայերը հանգստի համար, Tert.am-ը պարզեց տուրիստական գործակալություններից հարցումներով:
«Հիմնականում նախընտրում են ամանորին հանգստանալ Դուբայում և Եգիպտոսում, որից հետո նոր գալիս են եվրոպական ուղղությունները, ինչպիսիք են օրինակ Հռոմը կամ Բարսելոնան, Պրահան: Եգիպտոսը մեկ անձի համար մոտ 700 դոլար է, Դուբայը 790 դոլարի կարգի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց տուրիստական գործակալություններից մեկի տուր մենեջեր Մարիաննա Բարսեղյանը:
Նրա խոսքով արդեն երկու ամիս է ինչ սկսվել են ամրագրումները հենց ամանորի համար: Իսկ դեպի այն երկրներ, որոնք առանց վիզա են, Եգիպտոսն ու Դուբայը, դեռ շարունակում են ամրագրումները:
Տուր մենեջերը տաք երկրներ հայերի նախընտրությունը գնային տարբերությամբ չի պայմանավորում:
«Նույնիսկ եվրոպական երկրներ կան, որ ավելի մատչելի են ստացվում, պարզապես մեր ազգի նախընտրությունն է, որ երկիրը տաք լինի: Եվրոպայում, քանի որ ավելի սառն է, պետք է քայլեն, որ տեսարժան վայրերը տեսնեն, նախընտրում են ավելի շատ տաք երկրներ»,-ասաց նա:
Տուր մենեջերի խոսքով այս տարի նախընտրությունների մասով փոփոխություններ չկան, ամանորը դրսում նշողների շարժն էլ չի պակասել:
Տուրիստական մեկ այլ գործակալությունից Tert.am –ին հաղորդեցին, որ հայերն ամանորին ամենից շատ նախընտրում են մեկնել Եգիպտոս ու Վրաստան՝ Թբիլիսի, որովհետև ամենամատչելին այդ ուղղություններն են:
«Եգիպտոսն ու Թբիլիսին ամենաբարձր տեղերում են, հետո նոր գալիս է Դուբայը, արաբական երկրները: Շատ հազվադեպ են նախընտրում եվրոպական ուղղությունները, երևի կարող եմ ասել հինգ տոկոս: Անցած տարի Դուբայ էլ էին ավելի շատ գնում, ինչպես Եգիպտոս, բայց այս տարի Արաբական Միացյալ էմիրությունների արժեքները բավականին բարձրացել են: Մեկ անձը էմիրություններում 1300 դոլար է երեք, չորս աստղանի սովորական հյուրանոցներում»,-ասաց արտագնա տուր մենեջեր Մարիամ Մխիթարյանը:
Դեպի Եգիպտոս ամբողջական փաթեթը մեկ շաբաթվա համար մեկ անձը մոտ 900 դոլարի սահմանում է՝ ավիատոմսը Երևանից` ուղիղ թռիչքով, դիմավորում ճանապարհում:
Վրաստան մեկնելու գները 200 դոլարից են սկսվում` հյուրանոցում մեկ անգամյա սնունդով, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 4-ը:
Արտագնա տուր մենեջերի խոսքով եվրոպական երկրներ կարելի է մեկնել 800 -900 եվրոյի սահմաններում: Դա կախված է նրանից, թե երբ են ամրագրումները արվում:
«Պրահա մեկնելու համար ունենք հաճախորդներ, որ սեպտեմբեր ամիսն են ամրագրել մոտավորապես ամբողջ փաթեթի համար 600 եվրո են վճարել մեկ անձը, իսկ հիմա նույն փաթեթն արդեն դարձել է 1000 եվրո »,-ասաց Մարիամ Մխիթարյանը:
Նա նշեց, որ ամանորի համար ամրագրումները սկսվել են դեռևս սեպտեմբերի կեսերից: Շատերը այս տարի նախընտրել են երկրից մեկնել հունվարի սկզբին:
«Գնային տարբերություն ընդհանրապես չկա, պարզապես շատերը նախընտրում են Նոր տարին դիմավորել տանը, հետո մեկնել»,-ասաց տոր մենեջերը:
Ի դեպ, Հայաստանում ամանորը նշել և հանգիստը կազմակերպել նախընտրողների թիվն այս տարի էլ բավականին քիչ է: Տուր մենեջերի խոսքով հիմնական պատճառը բարձր գներն են:
«Հայաստանում բավականին բարձր են արժեքները, միանշանակ խորհուրդ ենք տալիս գնալ Թբիլիսիում անցկացնել Նոր տարին, քան Հայաստանում: Օրինակ` Ծաղկաձորում կամ Աղվերանում սովորական հյուրանոցը երկու անձի համար մոտ 500 հազար դրամ արժե: Իսկ որտեղ էլ ավելի ցածր է գինը, ասենք 350 կամ 400 հազար, պայմաններն այդքան էլ լավը չեն: Մեր բնակչությունը նախընտրում է դուրս գնալ, ոչ թե մնալ Հայաստանում հանգստանալ, եթե մնում էլ են պարզապես սոցփաթեթի շրջանակում է լինում՝ ելնելով տրամադրվող արժեքից»,-ասաց տուր մենեջերը:
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01