Թաթարստանի Պետխորհրդի պատգամավորները հանդես են եկել մինչեւ առավոտ ավարտական երեկույթ-խնջույքներն արգելելու նախաձեռնությամբ, հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը արգելքն անհնար է համարում եւ ուսուցիչներին ու ծնողներին կոչ է անում տոնի անցկացման այլընտրանքային ձեւեր փնտրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թաթարստանի Պետխորհրդի պատգամավոր, Կազանի թիվ 102 դպրոցի տնօրեն Իրինա Բակովան գիտության եւ կրթության խորհրդարանական կոմիտեի նիստին առաջարկել է չեղյալ համարել ավարտական երեկույթները: «Կարծում եմ, որ անհրաժեշտ է հասնել նրան, որ ընհանրապես չեղյալ համարվեն ավարտական երեկույթները: Դպրոցում 2-2,5 ժամ տեւողությամբ հանդիսավոր մասը բավարար է: Մինչեւ առավոտվա 3-4-ը չափահասների խնջույքը ծնողների եւ երեխաների համար տոն է, իսկ ուսուցիչների եւ ղեկավարության համար բոլորովին էլ տոն չէ», — ասել է նա:
Պետխորհրդի կոմիտեի եւս մի քանի անդամ աջակցել են Բակովին` նշելով, որ դպրոցն ավարտելու առիթով ճոխ տոնակատարությունը շատ ծնողների ուժերից վեր է եւ բարձր դասարանցիների ծնողներին խորհուրդ են տվել դպրոցների ղեկավարության հետ հանգստյան օրերն անցկացնելու առավել ընդունելի տարբերակներ փնտրել: Մասնավորապես, Վ.Ի. Կաչալովի անվան թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սլավուտսկին որպես այլընտրանք առաջարկել է դպրոցի ներսում ինքնագործ երեկոների անցկացումը:
«Կարծում եմ, մենք դեռ պատրաստ չենք որեւէ բան արգելելու: Այսօր Թաթարստանի կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստ է այդ նախաձեռնությունը քննարկել հանրապետության կրթական հաստատությունների տնօրենների խորհրդի եւ կրթության նախարարության հանրային խորհրդի նիստին: Տվյալ դեպքում մենք չենք նախապատրաստում արգելքին ուղղված որեւէ փաստաթուղթ, դա մեր իրավասության մեջ չէ», — իրավիճակը մեկնաբանել է Թաթարստանի կրթության եւ գիտության փոխնախարար Լարիսա Սուլիման:
Այդ քննարկումների արդյունքում կոլեգիալ որոշման ընդունման դեպքում նախարարությունը, Սուլիմայի խոսքով, դպրոցների ղեկավարությանը խորհուրդ կտա ավելի լայնորեն օգտագործել իրենց ուսումնական հաստատությունների ներուժը եւ երեկույթներ անցկացնել իրենց տարածքում: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է, որ նախարարությունն իրավունք չունի արգելել դպրոցի սահմաններից դուրս ծնողական կոմիտեների նախաձեռնությամբ կազմակերպվող տոները:
«Կարեւորն այն է, որ դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի եւ բարձր դասարանցիների ծնողական կոմիտեի հետ միասին որոշեն, թե որտեղ եւ ինչպես անցկացնեն ավարտական երեկույթը: Եթե ծնողներն ուզում են, եւ կարող են երեխաների հետ նման տոն կազմակերպել դպրոցի սահմաններից դուրս, դա նրանց կամքն է եւ իրավունքը: Բայց եթե դա ծնողների որոշումն է, որոնք այն ընդունել են առանց դպրոցի ղեկավարության մասնակցության, իրենք են պատասխանատվություն կրում երեխաների կյանքի, առողջության եւ արարքների համար, որոնց համար կազմակերպել են նման տոնը », — հավելել է Սուլիման:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55