«Փաստ» օրաթերթը գրում է
«Դեռ ամռանը՝ օգոստոսին, գյուղատնտեսության նախարարությունն էլ հայտարարեց, որ մոտ 40000 գլխաքանակի անկում կա: Կարծում եմ, որ այդ տենդենցը կշարունակվի նաև մինչև հաջորդ տարվա կեսերը, քանի որ անասնակերի պակաս կա: Երաշտի պատճառով անասնակերն այս տարի պակաս էր, սա էլ իր հերթին կբերի մսի արժեքի բարձրացմանը: Գարնան կողմ մսի կիլոգրամի արժեքը 4500–5000 դրամի կհասնի»,– ասաց նա:
Մանր եղջերավոր կենդանիների դեպքում, ըստ նրա, իրավիճակն ավելի կայուն է, բայց քայլեր պետք է տարվեն գլխաքանակն ավելացնելու ուղղությամբ:
«Ոչխարաբուծությունը շուտ վերականգնելի ոլորտ է, մենք ունենք մեր արտահանման շուկան և կարելի է գլխաքանակն ավելացնել: Որոշ մարդիկ ասացին, իբրև մայրական հոտն էլ է արտահանվում, բայց այդպիսի վտանգ չի եղել»,– հայտնեց Բերբերյանը:
Բուսաբուծության ոլորտում էլ ցուցանիշները գոհացուցիչ չեն: Արարատյան դաշտը կարկուտից տուժեց, ինչն էլ ազդեց բերքատվության վրա:
« Եթե գնագոյացմանն ենք նայում, ապա նախորդ տարվա համեմատ գները չնվազեցին: Ծիրանի, դեղձի բերքը ցածր էր: Ասել, որ մենք այսօր լուրջ հաջողություններ ունենք գյուղատնտեսությունում, սխալ է: Վարչապետն էլ ասաց, որ 20–30% անկում ենք ունեցել: Եթե բարձր ցուցանիշի մասին խոսեն, ուրեմն՝ թվանկարչություն են անում, ո՞ւմ համար են այդ թվերը նկարում, չեմ հասկանում»,– նշեց մեր զրուցակիցը:
Այս տարի մի քանի մարզերում կարկտահարություն տեղի ունեցավ: Արմավիրի մարզում 20 համայնք տուժեց, որից 10–ը լուրջ վնասներ են կրել: Մի կողմից էլ երաշտն իր սև գործը կատարեց:
«Շոգերի պատճառով բերքի լուրջ կորուստ արձանագրվեց: Մյուս կողմից էլ ոռոգման ջուր չկար: Հասան այն բանին, որ Սևանից ջուր բաց թողեցին և ասացին, թե այդ ջրով ամբողջ Հոկտեմբերյանի տարածաշրջանը ջրով կապահովեն: Բայց, թե որ ջրանցքով այդ ջուրը պետք է տանեին, իրենք էլ տեղյակ չէին ու այդպես էլ ջուր չունեցան գյուղացիները»,– շարունակեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը:
Բերբերյանի խոսքով՝ տարիներ շարունակ գյուղատնտեսության ոլորտում բերքատվության ցուցանիշները նկարված են եղել:
«Թվերից խոսելն արդեն աբսուրդ է, այդ թվերը մառազմ են, որոնք քննարկման իմաստ չունեն: Եթե ուզում ենք ինչ–որ բանի հասնել, պետք է մեր երկրի իրական պատկերն ունենանք, իսկ այդ պատկերը կտա միայն գյուղմթերք արտադրողը, ոչ թե մարզպետարանում նստած ձրիակերը: Իրենց «լավագույն» աշխատանքով թվեր են ներկայացնում: Սերժ Սարգսյանի նկատողությունից հետո էլ պետք է թվեր նկարե՞ն»,– հարց բարձրացրեց նա:
Հրաչ Բերբերյանը մատնանշեց, որ կարկուտից տուժած գյուղացին այդպես էլ պետությունից որևէ օգնություն չստացավ: Նրա կարծիքով՝ այստեղ լուրջ բարեփոխման կարիք կա:
«Եթե ուզում ենք գյուղմթերքը մրցունակ լինի, պետք է և՛ ջերմոցային տնտեսության ոլորտում սուբսիդավորում իրականացվի, և՛ մյուս ճյուղերում: Ճգնաժամի հաղթահարման ծրագիր պետք է մշակվի և դրանով գյուղատնտեսությունը առաջ տանեն»,– ասաց նա:
Ոլորտում հաջողության հասնելու հույսը Բերբերյանը պրոֆեսիոնալ կադրերի հետ է կապում, ինչի պակասն այսօր կա:
«Մեզ պետք են լրջագույն մարդիկ, ովքեր այս բնագավառում բանիմաց են և կդառնանք լավ երկիր: Իսկ այօր թատերական դիպլոմով մարդիկ նախարարությունում են աշխատում»,– եզրափակեց Հրաչ Բերբերյանը:
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01