ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է Արցախյան հակամարտությունը սահուն կերպով հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից:
Այսօր՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ, նա շեշտեց, որ Հայաստանի և եվրոպական կառույցների ջանքերով նման բան տեղի չի ունենում: Զոհրաբյանը, խոսելով «Ադրբեջանական լվացքատան»՝ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած սկանդալի մասին, նշեց, թե ինքը կցանկանար, որ եվրոպացի գործընկերները լրջորեն վերաբերեին այդ երկրի նավթադոլարային բոլոր սկանդալներին:
«Ես ինքս Ստրասբուրգում երկու անգամ լսել եմ, թե ինչպես է Ալիևը հայտարարել՝ ինքը թքած ունի միջազգային հանրության վրա, քանի որ կարող է ցանկացած պահի գնել նույն այդ միջազգային հանրությանը: Սա ցինիզմ է: Իմ եվրոպացի գործընկերներին կոչ եմ անում տոտալիտար սահմանադրություն ունեցող Ադրբեջանին թույլ չտալ հայտարարել, որ միջազգային հանրությունն իր գրպանում է»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, մատնացույց արեց այն հանգամանքը, որ հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերը տեղի են ունենում բացառապես Ադրբեջանի կողմից, մինչդեռ միջազգային կառույցները համահարթեցման քանոնով հակամարտ կողմերի հասցեին հավասար գնահատական են հնչեցնում: «Ժամանակն է բաց աչքերով նայել և տեսնել իրականությունը»,- շեշտեց բանախոսը:
Ըստ պատգամավորի՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի կիրառման. «Ադրբեջանը հայ սպային քնած ժամանակ կացնահարող մարդասպանին ոչ միայն շքանշաններ և դրամական պարգևներ տվեց, այլ նաև հերոսացրեց: Այստեղից հետևություն. Արցախի ժողովուրդը անվտանգության լուրջ խնդիր ունի: Սա իսկապես շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ հակամարտության կարգավորման երեք միջազգային սկզբունքներին պետք է այսուհետ հավելել նաև Արցախի ժողովրդի անվտանգության դրույթը»,- եզրափակեց Մարգարիտ Եսայանը:
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01