ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել և քննարկումներ է ունեցել մարզի Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիմնական հանդիպումները կայացել են Ճամբարակ համայնքի Արծվաշեն բնակավայրի բնակիչների հետ: Նախարար Լոքյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները կրկին բարձրաձայնել են գույքի փոխհատուցման հարցը, սակայն նախարարը հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունն արդեն 3 անգամ փոխհատուցում տրամադրել է, ասել է, որ այդ ձևով օգնության տրամադրումը արդյունավետ չէ: «Ճամբարակ համայնքում, որպես սահմանամերձ տարածք, առաջիկայում տարբեր տնտեսական ծրագրեր են իրականացվելու՝ 3-5 տոկոս վարկավորմամբ»,-տեղեկացրել է Դ. Լոքյանը, ինչին ի պատասխան բազմաթիվ բնակիչներ համաձայնել են և պատրաստակամություն են հայտնել առաջիկայում տնտեսական ծրագրեր ներկայացնել:
Միաժամանակ նախարարն այցելել է Արծվաշենի մի քանի բնակիչների տներ, զրուցել նրանց հետ, ծանոթացել պայմաններին: Չորս երեխա ունեցող Բոզանյանների տան տանիքը վերանորոգելու համար նախարարը հանձնարարել է Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին մեկ օրվա ընթացքում օժանդակել ընտանիքին՝ տանիքը վերանորոգելու համար: Նմանատիպ օժանդակության հարց է լուծվել նաև Շողակաթ խոշորացված համայնքի Դրախտիկ բնակավայրի վեց երեխա ունեցող Երիցյանների տան վերանորոգման հարցը մասնակի լուծելու համար:
Մարզային այցի ավարտին Դ. Լոքյանը Շողակաթ համայնքում հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ՝ քննարկել համայնքների 2018 թվականի համայնքային բյուջեները՝ մուտքային և ծախսային մասով: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ սեփական եկամուտների 20 տոկոս աճ է արձանագրվել, իսկ ընդհանուր բյուջեի 30 տոկոսը նախատեսված է կապիտալ ծախսերի և տարբեր սարքավորումների ձեռքբերման համար:
Քննարկումների ավարտին նախարարը տեղեկացրել է, որ հունվարից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատանքային խմբերը կայցելեն նշված համայնքներ և կվերհանեն համայնքներին, մասնավորապես Արծվաշենին վերաբերող խնդիրները:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44