ՌԴ մշակույթային մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումից հետո, մեր հասարակության և քաղաքական դաշտի մոտ մի տեսակ հիասթափություն եմ նկատում: Ի՞նչ էիք ակնկալում, որ չստացվեց: Բաքուն էիք ուզո՞ւմ, չէ պարոնայք և տիկնայք Բաքուն դեռ չենք կարող բերել: Կարծո՞ւմ էիք Արցախն ենք հանձնելու, դա էլ չեղավ: Բա էլ ի՞նչն եք ցանկանում քննադալ: Ասեք գուցե դուք ճիշտ եք, բայց նույն պլաստինկեն բավ է պտտեք:
Հայաստանի համար Արցախի հարցում ամենակարևորը ժամանակ շահելն է: Յուրաքանչյուր րոպե կշեռքի նժարը դեպի մեր կողմ է թեքում, որովհետև Թուրքիան ցանկանում է մտնել ԵՄ, միջազգային հանրությունը նյարդայնանում է, իսկ ՌԴ-ն էլ ցանկանում է ցույց տալ, որ ինքն իր տարածաշրջանում կարող է հարց լուծել:
Հիմա հերթով՝
Թուրքիայի համար ԵՄ-ի դռները փակվում են երկու հարցով՝ ցեղասպանություն չընդունման և Արցախի հարցում հստակ կողմնորոշման համար: Ժամանակի հետ Թուրքիան իհարկե կընտրի իր շահն ու Ադրբեջանական լոբբին այլևս չի կարողանա ետ պահել անգամ Էրդողանին:
Միջազգային հանրությունը, իր գլոբալ խնդիրներն ունի ու ամեն անգամ կարևոր հարցերի մեջ Արցախի կոնֆլիկտը նրանց ձեռնտու չէ: Ադրբեջանն էլ այն կարևոր պետությունը չէ ում պատճառով պետք է այսքան ձգձգեն Արցախի հարցը: Եվ մի գեղեցիկ օր Ադրբեջանին կասեն ցտեսություն: Ի վերջո նավթը վերջացող ռեսուրս է:
ՌԴ-ն էլ խնդիր ունի, նա պետք է աշխարհին ցույց տա, որ իր էքսպանսիայի տակ գտնվող տարածքում ինքը կարող է հարց լուծել: Ժամանակը ցույց է տալիս, որ հայերը թե՛ Արցախում թե՛ ՀՀ-ում չեն ենթարկվում ոչ մի ՌԴ-ի ու նա ստիպված հարցեը պետք է լուծի ի օգուտ ՀՀ-ի, որ գոնե տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հետ միակ սահմանը չկորցնի:
Ի միջայլոց ժամանակը դեմ է աշխատում նաև Ալիևին: Նա իր իշխանությունը պահում է ռազմականացված կոնֆլիկտով, իսկ ժամանակի ընթացքում նա կկորցնի իր դիրքերը ու կհեռանա: Նրա հեռացումը քաոս կառաջացնի Ադրբեջանում ու լավ հնարավորություն կընձեռնի ՀՀ-ին:
Հ.Գ. Ստատսուս Քվոն ձեռնտու է մեզ ու նյարդայնացնում է Ադրբեջանին
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34