Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Երևանում է գտնվում հանձնաժողովի հերթական՝ 17-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպական խորհրդարանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգանում և ընդլայնվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախագահը ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծապես կարևորել է միջխորհրդարանական կապերի և երկխոսության զարգացումը, խորհրդարանականների ակտիվ փոխայցելությունները՝ առանձնահատուկ ընդգծելով խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձևաչափը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղեկացված է հանձնաժողովի երևանյան նիստի բովանդակալից օրակարգի մասին և հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն տարբեր բնագավառներում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը: Նախագահը կարևորել է հանձնաժողովի կողմից ընդունված Եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումների, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը տրված բարձր գնահատականը, ինչպես նաև ԼՂ հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշման արտահայտումը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին աջակցությանը:
Հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության, միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությանը տված գնահատականի և իրենց հետ հանդիպումների ժամանակ անկեղծ ու բաց երկխոսության համար:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ընդունված հայտարարության դրույթներին, ինչպես նաև համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին օրենսդրական դաշտում և մի շարք ուղղություններով բարեփոխումների մասով:
Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44