Ես շատ ժլատ եմ ձեռքբերումների մասին խոսելիս: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ամփոփելով 2017 թվականը, նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Երբ ձախողումներ լինում են, պետք է լսած լինեիք, որ այդ մասին ես միշտ բարձրաձայնում եմ: Այս կառավարության աշխատանքը ես բավականին դրական եմ գնահատում, իսկ արդյունքների գնահատականի հետ կապված դեռ շտապողականություն չեմ ցուցաբերում: Այն մոտեցումները, այն ծրագրերը, այն հիմքերը, որոնք դրվում են ապագայի հանդեպ այս կառավարության կողմից, դրանք բավականին դրական են`ընդ որում, պետք է ասեմ, որ որոշակի շոշափելի արդյունքներ կան»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը 7 տոկոս է եղել, ըստ նրա, այդ ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ: Նա զբոսաշրջության բնագավառում բավականին աշխուժություն է նկատում, հեռանկարային մոտեցումներ է տեսնում: Բաղդասարյանի գնահատմամբ՝ բավականին խոստումնալից է նաև Մեղրու ազատ գոտու բացումը, ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը:
Սակայն պատգամավորը շեշտեց՝ դեռևս չեն շտապում վերջնական գնահատական տալ, որովհետև այն, ինչ անում է կառավարությունը պահի կամ այսօրվա խնդիր լուծելու համար չէ:
«Երբ կգա դրա ժամանակը, դրա գնահատականներն էլ կտրվեն: Իսկ իրենց ձեռքբերումների և ձախողումների մասին կարող եք կառավարության պատկան մարմիններից իմանալ, ես իմ կարծիքը հայտնեցի», -ընդգծեց պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ մի շարք օրենքներ են ընդունվել, որոնց արդյունքները դրական կերևան մեկ-երկու, տարվա ընթացքում, քանի որ հիմա նոր են կյանքի մեջ մտել: «Բացի դրանից` ապրիլից հետո, երբ արդեն միանշանակ կմտնենք խորհրդարանական երկիր, և ԱԺ-ն վերահսկողություն կվերցնի կառավարության նկատմամբ, տեմպերն էլ կարագանան»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44