«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանում այսօր վերջին նիստում քվեարկությունից առաջ ընդմիջումներվերցնելուն, նշեց, որ դրա նպատակը օրինականության պահանջի կատարումն էր և ցույց տալը, որ ապօրինություն է եղել:
«Մենք երեկ օրենքի կոպիտ խախտում ենք հայտնաբերել և շատ նորմալ իրավական պահանջ ենք ներկայացրել, պահանջել ենք հարցը կրկին դնել քվեարկության, քանի որ կա խախտում: Սակայն ՀՀԿ-ն այն տրամաբանության մեջ, որ ինչ կուզենանք` կանենք,ասում է` ոչ։ Մենք օգտվել ենք ԱԺ կանոնակարգ օրենքով մեզ ընձեռված հնարավորությունից և մեր քաղաքական մոտեցումն ենք ներկայացրել համապատասխան քաղաքական գործողություններ իրականացնելու արդյունքում»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ այսօր իրականացրել են իրենց ձեռքի տակ եղած հնարավորությունը: «Մենք ուրիշ հնարավորություն չունենք։ Ըստ էության, խորհրդարանական երկիր ասելով ռեալ որևէ մեխանիզմ, լծակ ընդդիմությունը չունի, եղած մեխանիզմը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելն է, որը մենք արդյունավետ կերպով կիրառեցինք: Բնականաբար, դա լարվածություն մտցրեց»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու են, որ խորհրդարանը վերադառնա իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքների կատարմանը:
«Եթե խոսք է գնում խորհրդարանական կառավարման համակարգի մասին, ապա մենք պետք է գնանք ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների ճանապարհով և խորհրդարանական փոքրամասնությանը ռեալ լծակներ տալով, այլապես երկիրը կդառնա վարչապետական, և այդ ճանապարհով է հիմա գնում: Մենք հետևելու ենք օրինականության պահպանմանը, յուրաքանչյուր դեպքում, եթե օրինականությունը խախտվի, մենք մեր գործողությունները կձեռնարկենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի` նիստի վերջում հնչեցրած հայտարարությանը, ապա Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք որևէ մեկի հետ շուն ու կատու չենք, այսօրվա միակ դրական արձագանքը պատգամավոր Սարոյանի հայտարարությունն էր, մյուսներինը բացասական էր: Անձնական որևէ խնդիր չկա, ոչ մի գրամ թշնամություն չկա մեր մեջ, կա քաղաքական պայքար»:
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01