«Ելք»-ի այսօրվա պահվածքը ոչ այլ ինչ էր, քան՝ հերթական կլոունադան, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Իհարկե, յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի այս կամ այն օրենքի նախագծի քվեարկությունից առաջ վերցնել ընդմիջում, բայց առնվազն տարօրինակ ու զավեշտալի է, երբ 10 անգամ վերցնում են ընմիջում ու 200 րոպե ընդմիջման ընթացքում որևէ քաղաքական հայտարարություն չի արվում՝ կողմ ես, դեմ ես, կամ ինչու ես կողմ կամ դեմ։ Իրենք ոչ մի բանի չքվեարկեցին ու սա ընդամենը «Ելք»-ի կապրիզն էր՝ ինադու քաղաքական կոալիցիայի, իսկ մենք տեսանք՝ ինչն ինադու է, այն ձախողվում է», - նշեց Է. Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ցավում է, որ ընդդիմության մի հատվածը Ազգային ժողովի լուրջ, կառուցողական քննարկումը վերածել է իր քաղաքական կապրիզների։
«Սա ընդունելի չէ, իրենք իրենց իրավունքից են օգտվում, մենք էլ, ըստ երևույթին, կօգտվենք մեր իրավունքից, ընդմիջումները նրա համար չեն նախատեսված, որ աննպատակ, ինչ որ մեկի ինադու ընդմիջում անել ու սպասել, թե քաղաքական մեծամասնությունից կարող է մեկ-երկու հոգի չկա, որ օրենքը չանցնի, դա պրիմիտիվ քաղաքական մտածելակերպ է, դա իրենց խնդիրն է, իրենք իրավունք ունեին վերցնել,մենք էլ իրավունք ունենք ԱԺ կանոնակարգ-օրենքը փոփոխության ենթարկել», - ընդգծեց նա։
Էդուարդ Շարմազանվոն ասաց, թե, հնարավոր է, որ իրենք առաջարկություններ անեն, որպեսզի Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում իրականացվի փոփոխություն, «որպեսզի որևէ մեկը իր քմահաճույքներով Ազգային ժողովը կլոունադայի չվերածի»։
«Ինձ համար ու, կարծում եմ, բոլորի համար, ովքեր հետևում էին, մանկապարտեզի տպավորություն էր թողնում։ Կարևորը նա էր, որ իրենք ձախողեցին, նույնիսկ այդ իրավիճակում բոլոր քվեարկությունները ընդունվեցին, քաղաքական կոալիցիան ցույց տվեց, որ ունի քաղաքական կամք, իսկ արդյունքում մնաց ընդամենը «Ելք»-ի ինադուն», - ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Ելք»-ը 10 անգամ 20 րոպեանոց ընդմիջում էր վերցրել՝ ձգձգելով ԱԺ օրինագծերի քվեարկությունը։
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր ավարտեց 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը։
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01