ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով։ Միաժամանակ, նոյեմբեր ամսվա ՏԱՑ-ը հոկտեմբերի համեմատ նվազել է 11%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 9.2%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտներում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 12.3%-ով, իսկ 2016թ-ի նոյեմբերի համեմատ՝ 11%-ով:
Առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.4%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 0.8%-ով:
2016թ. հունվար-նոյեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 14.2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 4.9%-ով, շինարարության ոլորտում էլ աճը կազմել է 0.3%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.9%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.4%-ով, ընդորում` արտահանումն ավելացել է 23.5%-ով, իսկ ներմուծումը՝ 28%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-նոյեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.6 %-ով, իսկ տարեկան կտրվածքով`3.8%-ով:
09:35
09:17
09:01
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42