Ի հեճուկս Նահանգների հետույքում հարմարավետ տեղավորված 1in.am-ի Արմանի, ամիսներ շարունակ անհեթեթ և գարշահոտությամբ բուրող վերլուծությունների՝ թե իբր նախագահ Սարգսյանի և վարչապետ Կարապետյանի հարաբերությունները լարված են և նախագահը գոհ չէ վարչապետի գործունեությունից , Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախագահականում Հայաստանի առաջատար գործարարների հետ հանդիպման ժամանակ փաստացի բարձր գնահատեց և իր գոհունակությունը հայտնեց Կարեն Կարապետյանի Կառավարությունից։
Նախագահը խոսեց թվերի լեզվով՝ ներկայացնելով վարչապետ Կարապետյանի Կառավարության արձանագրած ձեռքբերումները՝ արտահանման ծավալների աննախադեպ աճից մինչ հայկական դրամի ընդգծված կայունություն (11 ամիսների ընթացքում արձանագրվել է աննախադեպ 2 միլիարդ դոլարի արտահանում, որը Հայաստանի ՀՆԱ-ի 20 տոկոսն է, առևտրաշրջանառությունը գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը և այլն)․․․
Բայց ավելի կարևորն այն է, որ նախագահը քաղաքական մեսիջ ուղղեց գործարար համայնքին և քաղաքական ուժերին, նաև տակտի զգացում չունեցող ՀՀԿ-ականներին, որ իր և վարչապետի միջև որևէ հակասություն չկա, որ ինքը գոհ է վարչապետի գործունեությունից և ապագայում ևս Հայաստանի տնտեսական կյանքի կառավարումը վստահվելու է հենց Կարեն Կարապետյանին։
Ի դեպ, օրեր առաջ Արմենիա TV-ով նախագահը հայտարարել էր, որ ինքը վարչապետ Կարապետյանի առջև Հայաստանի տնտեսությունը արդյունավետ կառավարելու խնդիր է դրել, և ահա երեկվա իր անցնող տարին ամփոփելու ելույթով` նախագահը փաստացի նաև հայտարարեց, որ վարչապետ Կարապետյանը կատարել և կատարում է նախագահի կողմից առաջ քաշված արդյունավետ կառավարման գործընթացը։
Մի խոսքով` պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել, մանավանդ, որ սենյակում կատու չկա․․․
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55