Չինաստանի Նանջինգ քաղաքում տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի առաջին միջազգային մշակութային համաժողովը, որը կազմակերպել են «Չինաստան-Ասիա» տնտեսական զարգացման ասոցիացիան եւ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» դեսպանների համաժողովի կոմիտեն։
Համաժողովի ընթացքում Չինաստանում ՀՀ առեւտրային կցորդ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, պատմական, կրոնական եւ մշակութային ժառանգությունը: ՀՀ առեւտրային ներկայացուցիչն ընդգծել է Հայաստանի կառավարության վարած «բաց դռների» քաղաքականությունը եւ մասնավորապես՝ հատուկ ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգը: Նշվել է նաեւ, որ, ըստ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ նախորդ տարի կնքված համաձայնագրի՝ Հայաստանն ունի երաշխավորված զբոսաշրջային երկրի կարգավիճակ։ Ցուցադրվել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ պատրաստված եւ հատուկ չինական լսարանի համար թարգմանված Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող հոլովակները։
Հրանտ Աբաջյանը համաժողովի պատվիրակներին ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսական եւ ներդրումային գրավչությունները, օտարերկրյա ներդրումների խթանմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը, տնտեսության մեծ ներուժ ունեցող տարբեր ոլորտները։ Չինացի գործարարարին տեղեկատվություն է տրամադրվել նաեւ նորաբաց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորությունների եւ առավելությունների վերաբերյալ:
Նախօրեին Չինաստանի Շանհայ քաղաքում տեղի ունեցած «Մեկ գոտի մեկ ճանապարհ» միջազգային սիմպոզիումի ժամանակ եւս պետական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչների, օտարերկրյա դեսպանների, դիվանագետների եւ լրագրողների ուշադրությանն է ներկայացվել վերոնշյալ տեսահոլովակը, որը ներկաների կողմից արժանացել է բարձր գնահատականի։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33