Դեկտեմբերի 22-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկինը շրջեց տաղավարներում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, նրանց սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը:
Սիրիահայերը չափազանց տպավորված էին Ռիտա Սարգսյանի այցելությունից:
Սփյուռքի նախարարը նշեց, որ հայրենիքում հաստատվելուց հետո սա սիրիահայերի 21-րդ ցուցահանդես-տոնավաճառն է: «2017 թվականի ընթացքում մենք ունեցանք «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական չորս ցուցահանդես-տոնավաճառ: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները Հայաստանում իրենց ապահով և հանգիստ են զգում, շարունակում են ստեղծագործել: Նրանք անգերազանցելի են ասեղնագործության, արծաթագործության, հրուշակագործության բնագավառներում: Սիրիահայերի կողմից պատրաստված յուրաքանչյուր արտադրանք ճաշակով է, օգտակար ու համեղ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին Սփյուռքի նախարարության 2017 թվական ձեռքբերումների և գալիք տարվա խոշոր ձեռնարկների մասին: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ձեռքբերումները, նշեց, որ համաժողովից հետո լայն քննարկումներ ծավալվեցին Սփյուռքի տարբեր համայնքներում՝ Լիբանանում, Ֆրիանիսայում, ԱՄՆ-ում: «Նախարարության համար նշանակալի իրադարձություն էր Հունաստանի արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ փոխըմբռման հուշագրերի ստորագրումը: Չեմ կարող չառանձնացնել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը Երևանում և Սփյուռքի տարբեր համայնքներում: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը: Ուրախալի էր հատկապես, որ այս տարի «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի արագացված դասընթացին մասնակցեցին ավելի մեծ թվով երիտասարդներ: «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը մասնակցություն ունեցան հազարավոր սփյուռքահայեր, հիմա նախարարությունը կյանքի է կոչում սահմանապահ գյուղերին աջակցության ծրագիրը, որի շրջանակներում մի քանի գյուղի համար գտնվել են բարերարներ»,-նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա անդրադարձավ նախարարության կողմից կազմակերպված մի շարք համաժողովներին և միջոցառումներին, ընդգծեց, որ բոլոր ծրագրերը հաջող են անցել: Ներկայացնելով 2018 թվականի անելիքները՝ նախարարը կարևորեց հայրենադարձության ռազմավարության և ծրագրի մշակումը, հայրենադարձության մասին օրենքի լրամշակումը, Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների անցկացումը համահայկական ընդգրկմամբ, լրագրողների, ճարտարապետների ու ճարտարագետների, երիտասարդների համահայկական համաժողովների կազմակերպումը:
Ցուցահանդես-տոնավաճառը կգործի նաև դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11.00- 18.00-ը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33