Մոսկվայում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների գործակցային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:
«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և մեր երկու քաղաքների փոխգործակցությունն էլ խարսխված է հենց դրա վրա: Ես համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ այսօր ստորագրվելիք 2018-2021թթ. համագործակցության ծրագիրը լավ հիմք կհանդիսանա մեր փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար, ինչի ուղղությամբ մենք, վստահաբար, հետևողական քայլեր կձեռնարկենք»,- ընդգծել էՍերգեյ Սոբյանինը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը, և համոզմունք է հայտնել, որ Երևանի և Մոսկվայի գործադիր իշխանության մարմինների միջև ստորագրվելիք 2018-2021թթ. համագործակցության ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև ծրագրերի իրականացմանը:
«Պարոն քաղաքապետ, երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Ես նույնպես համոզված եմ, որ այսօր ստորագրվելիք համագործակցության ծրագիրը կնպաստի Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը: Շատ կարևոր է, որ այսօր տարբեր ոլորտների մեր պատասխանատուներն ու կառույցների ղեկավարները քննարկել և համապատասխան պայմանավորվածություններ են ձեռքբերել՝ խորացնելու երկուստեք փոխգործակցությունը՝ քաղաքային տնտեսության բազմաբնույթ ոլորտներում: Վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը՝ մենք իսկապես նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով Սերգեյ Սոբյանինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի մայրաքաղաքի համար 2018 թվականը լինելու է հոբելյանական տարի, ինչը, ըստ Երևանի քաղաքապետի, լավ առիթ է՝ բարեկամներին հյուրընկալելու 2800-ամյա Երևանում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44