Այն, ինչ տեղի ունեցավ Կարո Փայլանի հետ թուրքական խորհրդարանում, ևս մի խնդրի արտացոլումն է, որ թուրքական խորհրդարանի ներկայացուցիչներն այս տարվա մեջ, ինչպես բուրբոնների մասին էին ասում, ոչինչ չեն սովորել, բայց ոչինչ էլ չեն մոռացել, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Թուրքիայում Կարո Փայլանին ծեծելու դեպքից:
«Եթե նրանք նախկինում քարերով ծեծելով սպանում էին Թուրքիայի պատգամավոր Գրիգոր Զոհրապին, այսօր պառլամենտում արդեն որերորդ անգամ հարձակվում են ու նման կերպ փորձում հարց լուծել փոքրամասնության կամ կրոնական փոքրամասնության ներկայացուցչի հետ», - ասաց նա:
Ըստ Շարմազանովի՝ քանի դեռ Թուրքիայի ղեկավարությունը ոչ թե բանակցություններ է ցանկանում, այլ պարտադրանք, պետք է հասկանալ, որ Թուրքիան ու հանդուրժողականությունը, նաև ժողովրդավարությունը տարբեր հասկացություններ են:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, բայց կրկին պայմաններ դնելու դեպքում, Շարմազանովն ասաց. «Չավուշոօղլուի հայտարարությունն առնվազն տարօրինակ է, անընդունելի ոչ միայն հայկական կողմի, այլև միջնորդ կողմի համար: Ցյուրիխյան արձանագրություններն առանց նախապայմանների են եղել և դրանց ստորագրման հիմքում ընկած է եղել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը: Խոսելով նախապայմանների մասին՝ նրանք իրականությունն են խեղաթյուրում: Թուրքիան նման կերպ ուզում է պատասխանատվությունն իր ուսերի վրայից հանել»:
Աժ փոխնախագահը հավելեց, որ «զրո խնդիր հարևանի հետ» թուրքական դիվանագիտությունը տապալվել է:
«Մենք մերժում ենք ցանկացած նախապայման, և հայ-թուրքական արձանագրությունները կապել Լեռնային Ղարաբաղի հետ այնքան տարօրինակ է, որքան մենք այդ հարաբերությունները կապենք Կիպրոսի դեօկուպացիայի հետ», - եզրափակեց նա:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33