Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մնում է բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ընդունված մարդու իրավունքների ոտնահարման բանաձևին:
«Հայաստանը, որպես մի պետություն, որն ինքն է ներառված բանակցային գործընթացում, չի կարող տեսնել որևէ խնդրի լուծում առանց բանակցությունների, առանց երկու կամ միջնորդ կողմերի միջև ծավալուն քննարկումների»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը բխում է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումից: «Մենք չպետք է մոռանանք , որ Երուսաղեմում ունենք շատ լուրջ հոգևոր ներկայություն, ունենք համայնք, ու այդ իմաստով մեր քվեարկությունը տրամաբանական էր, ու բոլոր այն գնահատականնեըը, թե, իբր Հայաստանը կարող էր չմասնակցել քվեարկությանը, չէին բխում ո՛չ խնդրի կարգավորման տրամաբանությունից, ոչ էլ Հայաստանի շահերից»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նաև հավելեց, որ ՀՀԿ-ն այն կարծիքին է, որ քվեարկությունը եղել է՝ առաջնորդվելով ոչ թե այս կամ այն պետության դեմ կամ օգտին, այլ առաջնորդվելով ՀՀ պետական ու հայության ազգային շահերով:
Խոսելով Ղրիմի հիմնախնդրի և դրա վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշման մասին` ՀՀԿ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ Հայաստանն, ունենալով բազմաթիվ խնդիրներ, բազմիցս կարևորել է ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը: «Եվ այդ իմաստով մենք չենք կարող ու չպետք է անենք քայլեր, որոնք կվնասեն ինքնորոշման իրավունքին»,-ասաց նա:
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01