«Այն երկրները, որոնք չեն ոտնահարում ամերիկյան շահերը, ավելին՝ գուցե ընդհանուր շահեր ունեն Միացյալ Նահանգների հետ, կշարունակեն ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ: Հայաստանի մտահոգություններն ընկալելի են, բայց ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ն նախընտրում է գործ ունենալ և խնդիրները լուծել գերտերությունների մակարդակում, ներկայիս վարչակազմն իրեն դիրքավորում է, որպես աշխարհի գլոբալ մարտահրավերները սանձող ուժ: Հենց սրանով է պայմանավորված ավելի պակաս ուշադրությունը ԼՂ հակամարտությանը, Հարավային Կովկասին, այստեղ առանցքային ուղղությունը չի փոխվելու, ԱՄՆ-ն շարունակելու է իր քաղաքականությունն, ինչպես նախկինում: Բայց ներկայիս Ռուսաստանի հետ հարաբերություններ ունեցող ցանկացած երկիր պետք է վերլուծի իր քայլերը, քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանը ներկայումս Նահանգների համար թշնամական երկիր է: Սա Հայաստանի համար ոչինչ չի նշանակում: Հարցը պետք է դիտարկել այլ հարթությունում` Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում Երուսաղեմի հարցով բանաձևին կողմ քվեարկեց»,- «168» Ժամ-ի հետ զրույցում այս մասին ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ամերիկյան ազգային անվտանգության նոր ռազմավարության գլխավոր ուղղություններին:
Նաև հավելել է. «Արևմուտքը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, ինչը նշանակում է, որ թեև կա ընկալում, որ Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, այնուամենայնիվ Հայաստանը Ռուսաստանից առանձին է դիտարկվում, ինչը Հայաստանը կարող է օգտագործել իր օգտին: Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրեց՝ ցույց տալով, որ փորձ է անում հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը, ինչը դրական ուղերձ է Արևմուտքին»: Ըստ Գոբլի` բացասական հանգամանքն այն է, որ ամերիկյան գլխավոր փաստաթղթում Հայաստանի համար երկու կարևոր երկրներ` Ռուսաստանն ու Իրանը, ԱՄՆ-ի կողմից դիտարկվում են, որպես սպառնալիք: «Դա նշանակում է, որ այս երկու երկրների հանդեպ ԱՄՆ-ն հատուկ քաղաքականություն է վարելու է, որը անդրադառնալու է Հայաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների վրա: բայց ճիշտ քաղաքականության դեպքում այս ռիսկերը կարող են մինիմալի հասցվել»,- ասել է Գոբլը: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32