Երեխաների իրավունքներին առնչվող դեպքերի լուսաբանման ժամանակ հատուկ զգուշություն է պետք ցուցաբերել: Դեկտեմբերի 23-ին Աղվերանում «Լրատվամիջոցները և երեխայի իրավունքները» կլոր սեղան-քննարկմանը այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ շատ դեպքեր կան, երբ լուսաբանման պատճառով երեխան խարանվում է, ծաղրի է ենթարկվում համադասարանցիների կողմից, երեխային վերաբերող հարցը հրապարակայնություն է ստանում, դեպքեր կան, երբ երեխան անգամ դպրոց է փոխում:
ՄԻ պաշտպանն իբրև օրինակ հիշեցրեց «Նալբանդյանն՝ընդդեմ ՀՀ» գործը, որը թեպետ հին է, սակայն շատ պրոբլեմային է, երեխաները մի քանի դպրոց են փոխել՝ պահանջներին անհամապատասխան լուսաբանման համար:
«Միակ խնդիրը, որի շուրջ լրագրողների հետ աշխատում ենք՝ չվնասելու սկզբունքն է: Ամեն ինչ չէ, որ հրապարակման ենթակա է, երբեմն պետք է լինում ինչ-ինչ տեղեկություններ փակ պահել՝ շահերի պաշտպանության նպատակով: Պետք է նկատի ունենալ երեխայի՝ «խոցելի», հատուկ կարգավիճակում լինելը, միշտ հասկանալ սոցիալական վիճակը, օրինակ՝ աղքատությունը կամ՝ արդյոք այդ երեխան ունի հաշմանդամություն»,- ասաց Թաթոյանը:
Նա նշեց՝ երեխաներին առնչվող դեպքերի մասին լուրերն անխնա տարածվում են, դրանց մեջ քիչ չեն լուրերը, որոնք կրկնակի վտանգավոր են. երեխաները ևս կարող են կարդալ նման նյութեր: ՄԻ պաշտպանը նշեց, որ այս սկզբունքներին պետք է հետևել նաև սոցկայքերում:
09:35
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44