Մի կողմից հասկանում եմ, որ բանտում անցկացրած իր անփառունակ տարիների համար մեր հետույքաբնակ Արմանի մոտ հիմնականում կանանց բնորոշ ներքին նեղսրտվածություն կա օրենքով գողերի և հեղինակությունների նկատմամբ, և Արմանը առիթ է ման գալիս՝ անդրադառնալու գողական աշխարհին ՝ փորձելով փոքր-ինչ վնասել, կծել այդ աշխարհի հեղինակություններին, ասել է թե՝ վրեժխնդիր լինել իր կյանքի անփառունակ օրերի համար, սա իմիջիայլոց...
Հերթական հակառուսական և հակակարենկարապետյանական դատարկամտությունը ծննդաբերելով՝ Արմանի երբեմնի բանտարկյալ միտքը հիշել է Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող մեր հայրենակից Ռուբեն Թաթուլյանին , ով ավելի հայտնի է Ռոբսոն մականվամբ՝ նշելով, թե իբր ԱՄՆ-ի սև ցուցակում հայտնված Ռոբսոնը, ով սև փողեր է աշխատում Պուտինի դաբրոյով, վարչապետ Կարեն Կարապետյանին Հայաստանի տնտեսությունը վերականգնելու հույսն է, հավատը և այլն, և այլն (ժողովուրդը մեկ լավ խոսք ունի. շները... գլխիդ, Արման ջան...
Հիմա ավելի լուրջ. ում և ինչպիսի սև ցուցակում էլ հայտնվի մեր հայրենակից հանրահայտ Ռոբսոնը՝ փաստն այն է, որ այս մարդու հեղինակությունը Ռուսաստանում ծառայում է հայկական գործոնի ուժեղացմանը, և Ռուսաստանում ապրող բազմաթիվ հայեր զգում են Ռոբսոնի հեղինակությունը, ուժն ու հնարավորություններն իրենց թիկունքին և բազմազգ այդ պետությունում նաև հենց Ռոբսոնի պես հայ տղաների շնորհիվ է, որ հայերն իրենց պաշտպանված և հանգիստ են զգում:
Մյուս կողմից՝ Ռուբեն Թաթուլյանը Ռուսաստանում ունի գործարար մարդու համբավ և, եթե նա հետևելով մեծ բարերար Սամվել Կարպետյանի՝ Հայաստանում ներդրումներ անելու և մեր երկրի տնտեսությունը զարգացնելու կոչին՝ ինքն էլ ցանկացել և փորձում է ներդրումներ անել Հայաստանում, ապա դա միմիայն հարգանքի և շնորհակալության արժանի որոշում է:
Վարչապետ նշանակվելուց հետո՝ Կարեն Կարապետյանը ներգրավված է Հայաստան ներդրումներ բերելու կարևորագույն գործով և, ինչ խոսք, Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակից հանելու գործընթացում Հայաստանի վարչապետը հույս պետք է դնի նաև Հայաստանից դուրս հարստացած մեր հայրենակիցների ներդրումների վրա, փորձի խրախուսել և համոզել նրանց՝ մասնակցելու սեփական հայրենիքը շենացնելու գործընթացին...
Եվ այս գործընթացում Հայաստանի շահերին ծառայող լրատվամիջոցները պետք է օգնեն մեր երկրի իշխանություններին , այլ ոչ՝ օտար պետությունների շահերին ծառայելով, ինչն անում է Նահանգների հետույքում ծվարած 1in.am-ի Արմանը և փորձել ամեն գնով վարկաբեկել սեփական երկրի զարգացմանը միտված Հայաստանի վարչապետի գործունեությունը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55