Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված ասուլիսին տեսակետ հայտնեց, որ Ամանորը հայերի ամենասիրած ընտանեկան տոներից է, որի ժամանակ ընտանիքի պարագլուխները, կարծես, հաշվետվություն են տալիս, թե տարվա ընթացքում իրենց հաջողություններն ինչպիսին են եղել, դրա համար սեղանի գինն ու որակը դառնում է աշխատանքի գնահատականը:
«Հայաստանում մեկ շնչին ընկնող եկամուտը 10%-ով իջել է, գումարային փոխադրումները ՌԴ-ից պակասել են, քանի որ ընտանիքների քանակը կրճատվել է, ընտանիքներին տարել Ռուսաստան»,-ասաց նա:
Ադիբեկյանը շարունակեց, թե ամեն երրորդ ընտանիք ապրում է թոշակով կամ նպաստով: Միայն բնակիչների կեսն է, որ աշխատավարձով տնտեսական վիճակ է ապահովում: Բացի այդ գների բարձրացումն ազդել է սեղանի որակի վրա: Եթե մսի գին է բարձրանում, ուրեմն սեղանին պատրաստված ամեն ինչ թանկանում է, նույնը` ալյուրը, կարագը, կաթը, կաթի փոշին: Մի քանի հարյուր ապրանքների գների թանկացում կա, թեկուզ չնչին տոկոսով, բայց ազդում է»,-ասաց նա:
Ըստ այդմ էլ` սոցիոլոգը հաշվեց` 5 հոգանոց ընտանիքի համար մեկ սեղան գցելու առավելագույն արժեքը կկազմի 50 հազար դրամ: «Բայց հյուրեր են գալու, այսինքն՝ սեղանը ոչ թե հինգ հոգու համար պետք է լինի, այլ 15, այսինքն` ծախսն էլ եռապատկվում է»,-ասաց նա:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ շատ ընտանիքներ բանկերից վարկ են վերցնում, պարտք են անում Ամանորի համար, ու գարնան վերջ ընտանիքների սննդի վիճակը վատանում է:
Սոցիոլոգի խոսքով` Հայաստանում բնակչության 10 տոկոսն աղքատ են, սննդի խնդիր ունեն, 5-10 տոկոսն ավելի ապահով է և կարող է Ամանորը նշել՝ գնալով Ծաղկաձոր կամ այլ երկիր՝ Եգիպտոս, Թուրքիա, Կիպրոս և այլն, 5 տոկոսն էլ սննդի այլ օբյեկտներում են նշում: Մյուս մասը եկամուտները ծախսում են սեղանի վրա, որոնց համար մրցակցություն կա, թե ում սեղանին կլինեն արտառոց կերակուրներ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33