Թեքահարթակներ այսօր կան Երևանի բոլոր պոլիկլինիկաներում, սակայն նույնը չի կարելի ասել մայրաքաղաքից դուրս գտնվող բուժհաստատությունների մասին՝ մարզային պոլիկլինիկաների մոտ 30 տոկոսում թեքահարթակ առհասարակ չկա։ Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասել է իրավաբան Վիոլետա Զոփունյանը՝ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ից։
Նրա խոսքով՝ թեքահարթակների բացակայությունը նկատելիորեն բարդացնում է ոչ միայն հաշմանդամների սայլակով տեղաշարժվող հիվանդների, այլև փոքր երեխաներով ծնողների վիճակը, որոնք ստիպված են մանկասայլակները աստիճաններով բարձրացնել։
Պոլիկլինիկաներում թեքահարթակների բացակայության խնդրին փորձագետները ուշադրություն են դարձրել Transparancy International-ի, USAID-ի ու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախաձեռնած հետազոտության ընթացքում՝ «Պահանջկոտ հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։ Հետազոտության հեղինակները նկատել են, որ որոշ պոլիկլինիկաներ վերջերս վերանորոգվել են, ու այնտեղ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասանելիության խնդիր չկար։ Սակայն քիչ չէին նաև շատ հին պոլիկլինիկաները, որոնք տասնամյակներով չեն վերանորոգվել, ու որտեղ չկան պայմաններ այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում աստիճաններ բարձրանալ։
«Պոլիկլինիկաների մոտ 30 տոկոսը չունի թեքահարթակ, բայց այս հարցում թվերը չեն կարևոր։ Նույնիսկ եթե ընդամենը մեկ բուժհաստատությունում թեքահարթակ չկա՝ դա արդեն իսկ խնդիր է», - նշել է փորձագետը։
Հիշեցնենք, որ 2015-ին Երևանում հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ինտեգրման ծրագրերի շրջանակում 360 նոր պանդուս ու 8 ձայնային լուսացույց են տեղադրել։ Սակայն երկրի մարզերում իրավիճակը դեռ անմխիթարական է՝ քաղաքների ու գյուղերի մեծ մասում պանդուսներ չկան ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև ադմինիստրատիվ շենքերի մեծ մասում։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33