ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ընդհանուր առմամբ դրական գնահատեց և նշեց, թե այլ հարց է՝ եղածը բավարա՞ր է, թե ոչ:
«Իհարկե բավարար չէ, անելիքներ շատ կան, ակնկալիքներն էլ բավական մեծ են։ Տնտեսությունը վերջին ցուցանիշներով բավականին զգալի տեղաշարժ ունի, դեպի դրական աճ ունի, և կարծում եմ, որ մյուս տարի ավելի շատ ավելի կլինի այդ աճը»,-ասաց նա:
Թե ինչպես է գնահատում Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները և համակարծի՞ք է տեսակետի հետ, որ նման հաճախականությամբ հարկային ու մաքսային օրենքների փոփոխություններով ներդրումներ ակնկալելը դժվար է, Նուշիկյանը նշեց, թե ընդհանուր առմամբ նորմալ Հարկային օրենսգիրք է:
«Իհարկե, կան խնդիրներ, և կարող էր ավելի լավը լինել, բայց ելնելով իրականությունից, մեր ժամանակներից, կարծում եմ՝ ընդհանուր առմամբ նորմալ է»,-ասաց նա:
Ըստ Նուշիկյանի՝ այս բնագավառի հիմնական խնդիրը հարկային և մաքսային մարմինների մոտեցումն է:
«Կարևորն այն է, որ նույն հարկային-մաքսային մարմինների մոտեցումը հավասար լինի տնտեսվարողների նկատմամբ: Եթե տնտեսվարողներն ունեն այդ վստահությունը, որ հարկային, մաքսային մարմինները հավասարություն են ցուցաբերում, կարծում եմ, որ օրենսդրական փոփոխությունները՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, այդքան շոշափելի չեն լինի. ամենակարևոր հարցը, որ հավասար մոտեցում ցուցաբերվի»,-ասաց նա:
Թե ինչպես է, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է տնտեսական դաշտի ազատականացման մասին, բայց այդպես էլ չի ստացվում բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել, Գարեգին Նուշիկյանը պատասխանեց, թե միանգամից ոչ մի բան չի լինում:
«Դե մյուսը, մյուսը քիչ-քիչ գումարվում է, և ստացվում է այն, ինչ կա: Բացի այդ, մեզ մոտ մենաշնորհ չէ, մեզ մոտ ավելի շուտ որոշակի սուբյեկտներ գերիշխող դիրք ունեն: Ես ասացի, որ դրական տեղաշարժեր կան, բոլոր ոլորտներում կան, զգալի փոփոխություն կա նույն հարկային և մաքսային մարմինների աշխատանքների մեջ: Ուղղակի ժամանակ է հարկավոր, ժամանակը մենք պետք է աշխատելով անցնենք, մենք պետք է հավատանք ու հավատալով պահանջենք համապատասխան մարմիններից, որ իրենք իրենց գործառույթներն անեն լավ ու ճիշտ։ Դա իմ համոզմունք է»,-ասաց նա:
Անդրադառնալով թանկացումներին՝ նախկին ԱԺ պատգամավորը նշեց, որ, իհարկե, այստեղ էլ անելիքներ կան: «Անելիքներ ունի կառավարությունը, անելիքներ ունի այստեղ ՏՄՊՊՀ-ն, որպեսզի այդ թանկացումները կամայական չլինեն, եթե լինում են, լինեն հիմնավորված չափով: Այնպես չէ, որ բոլոր ապրանքատեսակները պետք է թանկանան, շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ էլ կան. ամեն տարի կարծես ավանդական է դարձել Նոր տարվա շեմին»,-ասաց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33