ARM | RUS |

Արդարադատության որակի բարձրացման կարևոր միջոցը դատավորներին պատասխանատու դարձնելն է. Գևորգ Կոստանյան

25.12.17 | 09:29

Հարկատուի հաշվի 1000 դրամ էլ դուրս գա ապօրինի դատական ակտի համար, իհարկե, մտահոգիչ է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նախկին Գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների համար կառավարությունը կողմից մոտ 80.000 եվրո փոխհատուցելուն: Ըստ նրա՝ երբ համեմատում ենք, թե ինչքան պահանջ է ներկայացվել և ինչքան վճիռ ունենք, ապա այդ թիվը ողջամիտ է դառնում: Գևորգ Կոստանյանը կարծում է, որ այս խնդրին լուծում տալու բաղադրիչներից մեկն այն է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հիմք հանդիսանան նաև ՄԻԵԴ վճիռները:

- Պարո՛ն Կոստանյան, 2017թ. 11 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը մոտ 80.000 (79,765) եվրո է փոխհատուցել ՄԻԵԴ վճիռների համար: Արդարցի՞ է, որ դատարանի անօրինական վճիռների համար փոխհատուցում է ՀՀ քաղաքացին՝ հաշվի առնելով նաև երկրի սոցիալ-տնտեսական պայմանները:

- Այն, որ հարկատուի հաշվի 1000 դրամ էլ դուրս գա ապօրինի դատական ակտի համար, իհարկե, մտահոգիչ է, այս պատճառով ամեն բան ուղղում ենք նրան, որ մենք չունենանք նման ակտեր, որ հարկատուի հաշվից գումար չվճարվի դատարանի ապօրինի վճռի պատճառով: Բայց, երբ համադրություն ենք անցկացնում, թե ինչքան պահանջ է ներկայացվել և ինչքան վճիռ ունենք, տեսնում ենք, որ սա նորմալ թիվ է: Երբ համեմատենք մյուս երկրների դեմ կայացրած ակտերով ինչ գումարներ է ՄԻԵԴ որոշմամբ վճարվել, այն ժամանակ կհասկանաք, որ սա ողջամիտ թիվ է: Այո՛, անընդունելի թիվ է, որովհետև 1000 դրամն էլ անընդունելի է, բայց ողջամիտ է համադրության տեսանկյունից:

- ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» քննարկման ժամանակ Դուք առաջարկեցինք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հիմք հանդիսանան նաև ՄԻԵԴ վճիռները, սակայն արդարադատության նախարարն առանձնապես կողմ չէր գաղափարին:

- Ոչ թե առանձնապես չընդունեց, այլ ասաց, որ դեմ է զուտ Եվրոպական դատարանի վճռի հիման վրա մեխանիկորեն պատասխանատվության ենթարկելուն: Կարող է նաև նախարարը դեմ է, բայց մենք դեռ կքննարկենք այդ հարցը, քանի որ ՄԻԵԴ ակտերը պետք է առնվազն հիմք լինեն կարգապահական պրոցես սկսելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ ՄԻԵԴ-ի կողմից կայացրած վճռից հետո դատավորը պետք է մեխանիկորեն պատժվի, բայց անպայման պետք է պրոցես սկսել, որ դատավորին ասեն՝ արի տեսնենք, թե այս ինչ խախտում ես թույլ տվել:

- Երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կոնվենցիա է վավերացնում, համաձայնագիր է ստորագրում և այլն, միշտ թիրախավորում են արդարադատության ու դատական համակարգը՝ հորդորելով բարեկարգել, ինչպես նաև զգալի գումարներ է տրամադրվում բարեփոխումների համար: Այս ոլորտում այդքան ներդրումներից հետո ի՞նչ արդյունք ունենք:

- Իսկապես կարևոր հարց եք բարձրացնում: Ինչո՞ւ են բոլոր միջազգային կառույցները, հասարակական կազմակերպությունները, անգամ մեր սփյուռքը, երբ մեր երկրի մասին խոսում են, առաջինը մատնանշում են դատարանների հետ կապված խնդիրը: Նրանց կողմից այս մոտեցումը շատ օրինաչափ է, ինչո՞ւ՝ որովհետև, եթե երկրում դատարանները լավ աշխատեն, տնտեսություն էլ կզարգանա, բնապահպանությունն էլ լավ կլինի, առողջապահությունն էլ իր որակը կունենա, որովհետև, եթե դատարանը լավ է աշխատում, բոլորը լավ են աշխատում, քանի որ գիտեն, որ ունենք արդարադատություն: Սրանով է պայմանավորված, որ ցանկացած միջազգային, ներպետական սուբյեկտի և այլն երկրների հետ բանակցելիս, իրենք առաջին խնդիրը դնում են դատարանների որակի բարձրացումը: Ընդ որում՝ որևէ ոլորտում բարեփոխումների արդյունքը չես տեսնի, եթե արդարադատությունը որակյալ չէ: Իհարկե, չափազանց գումար է տրամադրվել և՛ ԵՄ-ի, և՛ ԵԽ-ի, և՛ այլ միջազգային կազմակերպությունների կողմից այդ բարեփոխումների համար, բայց մի բան է զուտ փող տրամադրելը, այլ բան է բարեփոխումներ իրականացնելը և դրա արդյունքը տեսնելը:

- Այսինքն՝ գումար վերցրել ենք և չե՞նք իրականացրել:

- Խնդիրը նրանում է, թե ինչի համար ես այդ գումարը վերցրել, քանի որ որպես կանոն, վերցնում ես սեմինարների, կոնֆերասների, փորձագետներ բերելու և այլնի համար: Իմ կարծիքով՝ սեմինարներն ու կոնֆերանսները դատական բարեփոխումներ իրականացնելու ամենաարդյունավետ միջոցները չեն: Իմ խորին համոզմամբ՝ արդարադատության որակի բարձրացման հիմնական, կարևոր միջոցը դատավորներին պատասխանատու դարձնելն է, այսինքն՝ դատավորը պետք է
հասկանա, որ իր ակտի համար ենթարկվելու է պատասխանատվության:

- Ի՞նչ եք կարծում՝ դատավորների սերնդափոխութո՞ւն պետք է լինի, որ այս խնդիրները լուծվի:

- Կարծում եմ՝ ավելի շատ շեշտը պետք է դնենք դատավորների գիտելիքների բարձրացման վրա: Գիտեք՝ շատ ժամանակ, երբ գիտելիքները ցածր մակարդակի վրա են, մեր հիմնական մտահոգությունն ու դատական համակարգի խնդիրը միայն կոռուպցիան չի մնում, այլ կոպիտ ասեմ ՝մնում է անգրագիտությունը: Ինչո՞ւ եմ ես կողմ, որ դատավորների նկատմամբ մեթոդներին խստացում լինի, որովհետև, եթե դատավորը հասկանա, որ սխալ ակտ կայացնելու համար պատասխանատվության է ենթարկելու, իմ խորին համոզմամբ՝ շատերը չեն ցանկանա դառնալ դատավոր, ինչպես նաև կհասկանան, որ այսօր էլ չպետք է դատավոր լինեն:

- Պարո՛ն Կոստանյան դատական համակարգի հետ կապված դժգոհություններից մեկը կապված է գործի քննության ձգձգման հետ, հատկապես խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու հետ կապված: Սա ինչո՞վ է պայմանավորված, արդյոք նրանով, որ դատարաններն անկախ չեն որոշում կայացնում հատկապես հանրությանը հետաքրքրող գործերի մասով:

- Ես սկզբունքորեն համաձայն չեմ այդ տեսակետի հետ, թե կապված է դատարանի անկախ կամ կախված գործելու հետ, քանի որ այս հանգամանքները կապված չեն գործը ողջամիտ ժամկետում քննելու հետ: Երբ դատարանը պատշաճ կազմակերպի դատական նիստը, միջնորդների քննարկումը, և պահի հրապարակային դատաքննության կանոնները, ապա նման խնդիրներ չեն լինի: Ողջամիտ ժամկետի պահպանման հիմքում առնվազն դատական նիստերի հմուտ կազմակերպումն ու դատավորների կողմից այդ գործողություններն իրականացնելու հնարավորությունն է: Բայց, եթե գործում կա 100 վկա, որից մեկը ներկա չէ, սակայն նրա ներկայությունը դատարանում ապահովվելու կարիք կա, և դատավորն այս հիմքով նիստը հետաձգում է, սա ողջամիտ է: Այնպիսի բարդ գործեր կան, որոնք կարող են 10 տարի քննվել, սա դեռ չի նշանակում, որ ժամկետները ողջամիտ չեն: Իսկ 2-5 վկայի պայմաններում, ոչ մեծ ծանրության հանցագործության դեպքում գործը 2 տարի քննվի ոչ օբյեկտիվ պատճառներով, ապա վտանգավոր երևույթ է:

- Դատաիրավական համակարգի բարեփոխման համար օրենսդրական տարբեր փաթեթներ են ներկայացվել, մի շարք նախաձեռնություններ կան և այլն: Ի վերջո, ե՞րբ կարձանագրենք, որ մենք հստակ առաջընթաց ունենք:

- Օրենքի ընդունումը դեռևս ինքնին նման ակնկալիքի երաշխիք չի տալիս: Ես միշտ հարցը բարձրացրել եմ օրենքի կատարման կոնտեքստում: Բոլոր օրենքները լավն են, բայց մենք խնդիր ենք ունենում օրենքի կատարման հետ:

- Օրենքի ոչ լիարժեք կատարումը մեր դատական համակարգի ամենալուրջ խնդիրներից մեկը չէ՞, Դուք նախկին զինդատախազ, գլխավոր դատախազ եք եղել, ի՞նչ եք արել այս խնդրի կարգավորման ուղղությամբ:

- Ամենալուրջ խնդիրը չէ, բայց խնդիր է, որի մեջ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան: Օրենքը կիրառում ունենում է, բայց կարող է սխալ կիրառվել, օրինակ՝ Սահմանադրական դատարանն իր կողմից քննված գործերի 99 տոկոսի դեպքում համարել է, որ կան հակասահմանադրական կետեր, քանի որ իրավարար պրակտիկայում դրան տված նշանակությունը ճիշտ չի եղել: Այսինքն՝ Սահմանադրական դատարանն ասում է, որ օրենքը շատ լավ է, բայց պրակտիկայում սխալ է կիրառվել, դրա համար հակասահմանադրական եմ դարձնում: Այլ պատճառ ասեմ՝ կոնվենցիայով սահմանվում է, որ անձն իրավունք ունի բողոքարկել իր դեմ կայացրած ցանկացած որոշում, այդ թվում քրեական գործի կասեցման որոշումը: Մեր օրենսդրությամբ սահմանված է, որ քրեական գործը, եթե կասեցվում է, գործի նյութերը կողմերին չի տրամադրվում: Բայց, եթե կողմերին նյութերը չեն տրամադրվում, հետևաբար, կողմերը կասեցման որոշումն արդյունավետ չեն կարող բողոքարկել: Մինչև օրենք փոխելը, երբ ես զինվորական դատախազ էի, իմ ենթակա դատախազներին հրաման տվեցին, որ թեև Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է կասեցումից հետո գործի նյութերը չտրմադրել կողմերին, սակայն նկատի ունենալով կոնվենցիան, տրամադրեք, և խնդիրը լուծում ստացավ:


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44