ARM | RUS |

Աղքատության վերացման ծրագրերից մինչև ուշադրություն սոցիալական բոլոր շերտերի նկատմամբ. Արտեմ Ասատրյանն ամփոփում է տարին

25.12.17 | 11:44

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտում մի շարք ծրագրեր է իրականացրել, ներդրել նոր համակարգեր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ամփոփել է տարին և խոսել առաջիկա անելիքների մասին։

-Առաջին հարցս վերաբերում է այսօր մեր երկրում ամենախնդրահարույց ոլորտին՝ զբաղվածությանը: Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում ոլորտում կայուն զբաղվածություն ապահովելու համար։

-Զբաղվածության ոլորտում վարվող քաղաքականության առումով մենք որպես հիմնական խնդիր դիտարկել ենք աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելու խնդրի լուծումը։ Իրականում գործազրկության մակարդակը ՀՀ-ում կազմում է շուրջ 18 տոկոս։ Բնականաբար, զբաղվածության ծրագրերի միջոցով փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի աշխատանք փնտրող այն անձանց համար, ովքեր աշխատաշուկայում անմրցունակ են, ապահովենք համապատասխանություն աշխատաշուկայի հետ զբաղվածության ծրագրերի միջոցով, մասնագիտական կարողությունների բարձրացման միջոցով։

Հաջորդ տարի մի կարևոր ուղղություն կներդրվի՝ աշխատանքային պարտականությունները երեխայի խնամքին զուգակցելու հետ կապված խնդրի լուծումը։ Սա շատ կարևոր խնդիր է և՛ ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից, և՛ աշխատաշուկայում կանանց կամ երեխա խնամող մայրերի մրցունակությունը բարձրացնելու հետ կապված։ Մենք շատ աշխատանքներ պետք է տանենք մինչև երկու տարեկան երեխայի խնամքով զբաղվող արձակուրդում գտնվող անձանց հետ։ Այդ երեք տարվա խնամքի ընթացքում, որից մեկ տարին կարելի է առանց վարձատրության շարունակել արձակուրդում գտնվել՝ աշխատաշուկայում շատ բան է փոխվում։ Այդ ժամանակահատվածում երեխա խնամող մայրերը կորցնում են իրենց մասնագիտական հմտությունները։ Հետո նրանց վերադարձն աշխատաշուկա դժվարանում է, և սա էլ, մեր ուսումնասիրությունների համաձայն, հանգեցնում է երեխա ունենալու կամ հաջորդ երեխան ունենալու հետաձգման կամ չկայացման որոշման։

Կիրականացվի երեխաների խնամքի կազմակերպման համար դայակ վարձելու դեպքում աշխատավարձի փոխհատուցում տրամադրելու ծրագիր։ Սա փորձնական ծրագիր է լինելու, բայց կարծում ենք, որ այս ծրագիրը պահանջարկ կունենա, և մենք այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կիրականացնենք։ Զբաղվածության ծրագրերի հետ կապված պետք է նշել նաև, որ մենք փորձում ենք ներդնել էլեկտրոնային աշխատանքային բորսայի համակարգը։ Սրանով մենք կկարողանանք էլեկտրոնային հարթակ տրամադրել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ անձանց, այլ նաև աշխատանք փնտրող ցանկացած անձի և գործատուներին։ Համակարգի շնորհիվ նույնիսկ առանց տարածքային կենտրոն այցելելու՝ աշխատանք փնտրողը կկարողանա իրեն հարմար աշխատանք գտնել, իսկ գործատուն էլ՝ իր համար հարմար աշխատող։ Այս աշխատանքները 2018 թվականին պետք է ավարտին հասցնենք և գործարկենք, քանի որ դրանով էապես կմեծանա ծառայությունների մատչելիությունը և աշխատաշուկայի դինամիկ փոփոխություններին համահունչ հնարավորություն ենք ընձեռելու և աշխատանք փնտրողների և գործատուների համար։

-Կցանկանայի մի փոքր անդրադառնայիք «Փարոս» համակարգի նոր մեթոդաբանությանը։ Ձեր կարծիքով, ե՞րբ առաջացավ նոր մեթոդաբանության կիրառման անհրաժեշտությունը, և ինչպե՞ս եք գնահատում այս 3-4 ամիսների ընթացքում այդ մեթոդաբանության կիրառման արդյունքները։ Արդյոք այս փոփոխությունը լուծել է Ձեր առջև դրված խնդիրը ոլորտում:

-Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ պետք է այդ համակարգի արմատական վերանայում իրականացվի և թուլացվեն այն մղումները՝ ամեն գնով 30.01 միավոր ձեռք բերելու հետ կապված։ Խնդիրը հատկապես վերաբերում է աշխատունակ անձանց՝ փոխարենը ծրագրի հիմնական թիրախ դարձնելով անաշխատունակներին՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց։ Այդ փոփոխությունները կյանքի կոչելով և վերաուղղորդելով հասցեականությունը՝ կատարեցինք փոփոխություններ՝ աշխատաշուկայում համապատասխան կարգավիճակ չունեցող, բայց աշխատունակ անձի համար իջեցվեցին միավորները։ Մեր վերլուծություններով հանգել էինք մի եզրահանգման. եթե աշխատունակ տարիքի անձը որևէ սոցիալական կարգավիճակ չունի, բայց համակարգում հայտարարագրված է զրո եկամուտ իր ընտանիքի կազմում, այստեղ լուրջ ռիսկ ու խնդիր ենք տեսնում ոչ հասցեական վճարների հետ կապված։ Փոփոխությունների տրամաբանությունը մեկն էր. եթե անձն իսկապես չի աշխատում, ապա առնվազն զբաղվածության կենտրոնում պետք է հաշվառման կանգնի, որպես աշխատանք փնտրող, ում մենք կառաջարկենք համապատասխան ծրագրեր կամ աշխատանք։

Մենք Հայաստանում յուրաքանչյուր ամիս հավաքագրում ենք շուրջ 2000 թափուր աշխատատեղ։ Ծրագրի առումով հիմնական փոփոխությունը սա էր, և այս ամենի փոխարեն ավելացրել ենք երեխաների համար տրվող միավորների կշիռը, երեխա խնամող մայրերին տրամադրվող միավորները։

Մենք դիտարկում ենք, եթե մայրը երեխա է խնամում, ապա համարում ենք, որ նա զբաղված է ու նրա կարգավիճակը տարբերվում է ֆորմալ աշխատանք չունեցող, գործազուրկի կարգավիճակ չունեցող, ուսանողի կարգավիճակ չունեցող անձից։ Կարծում ենք, որ ազդակը շատ հստակ է, և այս աշխատանքները դեռ շարունակվելու են, մասնավորապես՝ այլ լրացուցիչ տեղեկատվական համակարգերից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու և դրանք ևս կիրառելու առումով։ Այս համակարգի միջոցով տարեկան շուրջ 40 մլրդ դրամ նախատեսվում է աղքատ ընտանիքներին աջակցելու համար։ Մեկ բան ակնհայտ է՝ այդ գումարը պետք է ուղղվի բացառապես այն ընտանիքներին, որոնք իրենց սեփական միջոցներով ի վիճակի չեն լուծել սեփական խնդիրները։ Աշխատանքները շարունակական բնույթ են կրում, և, կարծում եմ, առաջիկայում ևս կունենանք որոշակի առաջարկություններ, որոնք կներկայացվեն Կառավարության քննարկմանը։

Մի կողմից մենք այս համակարգում ունենք ընտանիքներ, որոնք չպետք է ներառված լինեին, և կան ընտանիքներ, որոնք պետք է ընդգրկված լինեին սոցիալական աջակցության ծրագրերում, բայց համակարգի բացառման սխալի պատճառով չեն ընդգրկվել։ Մեթոդաբանությունը, որն ընտրվել է, այժմ լուծում է հենց այն խնդիրը, որը մենք դրել էինք մեր առջև։ Երեք-չորս ամիսն, իհարկե, շատ փոքր ժամանակահատված է վերլուծություն անելու համար։ Այն ընտանիքներում, որտեղ կան աշխատունակ անձինք, ովքեր չունեն եկամուտ, հաշմանդամություն, ուսանող չեն, զբաղվածության կենտրոնում հաշվառված չեն, սակայն աշխատունակ տարիքի են՝ կարելի է ենթադրել, որ ունեն թաքնված զբաղվածություն, չերևացող եկամուտ։

Մի բան պետք է հստակ ամրագրել՝ անապահովության գնահատման համակարգի միջոցով աղքատության վերացման խնդիր լուծել չենք կարող։ Մենք պետք է փորձենք մեծացնել ընտանիքների կարողությունները և հնարավորություն ընձեռել, որպեսզի իրենք իրենց աշխատանքով լուծեն սեփական խնդիրները։ Այս ամենը չի վերաբերում միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքներին, մի քանի հաշմանդամություն ունեցող անդամներով ընտանիքներին, որտեղ պետական սոցիալական աջակցությունն անհրաժեշտ է։ Այն աշխատունակ անձինք, ովքեր ընդգրկված են տվյալ համակարգում ու որևէ կերպ չեն գործակցում պետական մարմնի հետ, դուրս են մղվելու համակարգից։

-Վերջերս ներդրվեց հաշմանդամներին հավաստագրերով անվասայլակների և լսողական սարքերի տրամադրման կարգը։ Իրականում, բոլորն էլ ընդունում են, որ դրանով հեշտացվել է տրամադրման գործընթացը, սակայն հավաստագրի գումարի հետ կապված դժգոհություններ, այնուամենայնիվ, լինում են։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Մենք իսկապես շատ կարևոր քայլ ենք կատարել։ Տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում պետության կողմից տրամադրվող աջակցության կոնցեպտը փոխվել է։ Խոսքը վերաբերում է հաշմանդամի սայլակներին և լսողական սարքերին։ Մենք հավաստագրի միջոցով տրամադրում ենք աջակցություն քաղաքացուն, և նա հնարավորություն է ստանում ընտրելու իրեն հարմար պարագա, որի դիմաց վճարումը կատարում է պետությունը։ Վերջին տարիներին փորձում էինք կատարելագործել պետական գնումների համակարգի միջոցով այդ գնման ընթացակարգերին առնչվող հարաբերությունները։ Մենք տեխնիկական բնութագրերն էինք լրամշակում, ինչը տեղի էր ունենում հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ, ընդլայնում ենք տեսականին, բայց, միևնույն է, դրանք չէին հանգեցնում այն արդյունքին, ինչը բոլորս ակնկալում էինք։

Պատճառներից մեկն այն էր, որ յուրաքանչյուր տարի, բյուջեով հատկացված միջոցների շրջանակում ձեռք էր բերվում որոշակի թվաքանակով այդ պարագաներից, և դրանցից որևէ տեսակի ավարտվելու պարագայում քաղաքացին պետք է ստանար այլ տեսակի սայլակ կամ պետք է մեկ տարի սպասեր, մինչև նորից ձեռք բերվեր իրեն հարմար տարբերակ և տրամադրվեր։ Մենք չենք սպասել 2018 թվականին։ Արեցինք ամեն հնարավոր բան, որպեսզի 2017 թվականին անցում կատարենք այդ համակարգին, քանի որ բոլոր կողմերն ընդունում էին, որ սա ավելի ճիշտ մեխանիզմ և ձևաչափ է։

Այժմ մենք ունենք համակարգ, որը հնարավորություն է տվել հավաստագրի միջոցով հենց այսօր գնալ և իր նախընտրած վայրից վերցնել իրեն հարմար լսողական սարք կամ հաշմանդամի սայլակ, և դրա դիմաց կվճարի պետությունը։ Հավաստագրերի արժեքը որոշելիս արվել է շուկայի ուսումնասիրություն, և ընտրված գումարի չափը համապատասխանում է շուկայում առկա միջինից բարձր որակ ունեցող պարագաներին։ Հավաստագրված և այդ ծառայությունները մատուցող բոլոր կազմակերպությունների մոտ եղած սայլակների շուրջ 70 տոկոսը մինչև 95 հազար դրամ արժողության են։ Դրանց տեսականին 70-ից ավելի է։ Բնականաբար, միշտ կարող են լինել անձինք, ում համար ավելի բարձր որակով կամ լրացուցիչ հարմարանքներով սայլակը նախընտրելի կլինի։ Պետությունն իր հնարավորությունների շրջանակում պետք է մատուցի այս ծառայությունները և չի կարող ամեն մեկի կարիքին համապատասխան ու գնային արժեքները հաշվի չառնելով տրամադրել այդ ծառայությունները: Նախկինում բողոքներ և առաջարկներ են եղել, որպեսզի պետությունը տրամադրի այդ սարքերի և սայլակների գումարը։ Այժմ կա այդ հնարավորությունը։ Կարծում եմ, սա մի քանի քայլ առաջ է, քան մինչ այժմ մատուցվող ծառայությունները։ Մենք մի մոտեցում ունենք որդեգրած. եթե քաղաքացին խնամքով վերաբերվի իրեն տրամադրված սայլակին և երեք տարին լրանալուց հետո այն փոխելու կարիք չզգացվի, կարող է հետաձգվել իր որոշումը։ Յուրաքանչյուր 1 տարի հետաձգելու դեպքում այդ հավաստագրի արժեքը կավելանա 25 տոկոսի չափով։ Այսպիսով, ավելացնելով հավաստագրի գումարը, անձը կարող է ավելի թանկարժեք պարագա ձեռք բերել։ Գործընթացը նոր է սկսվել, և մենք հետադարձ կապով կվերլուծենք, կուսումնասիրենք, թե ինչպիսի խնդիրներ կամ հարցեր են առաջանում, և նորից կանդրադառնանք դրանց՝ համապատասխան լուծումներ տալով։ Մենք արդեն ունենք մի քանի հարյուր քաղաքացի, ովքեր ստացել են համապատասխան սայլակներն ու լսողական սարքերը։ Այս գործընթացը, բնականաբար, շարունակվելու է։

-Արդեն մի քանի տարի է նախարարությունը երեխաների պաշտպանության ոլորտում առաջնորդվում է «Երեխան պետք է ապրի ընտանիքում» սկզբունքով։ 2017 թվականին ի՞նչ աշխատանքներ են իրականացվել շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման և, մասնավորապես, երեխայի մուտքը հաստատություն կանխարգելելու ուղղությամբ։

-Կարծում եմ, մեր որդեգրած կարգախոսը շատ արդիական է։ Խնդիրը վերաբերում է հատկապես սոցիալական պատճառներով ընտանիքից կամ ընտանեկան միջավայրից զրկված շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև այդպիսի երեխաների մուտքը այդ հաստատություններ կանխարգելելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին։ Մեր համակարգում ունենք մեկ տասնյակից ավելի շուրջօրյա խնամքի հաստատություն, որոնց մեծ մասում՝ հատկապես գիշերօթիկներում, խնամվող երեխաներն ունեն ծնող կամ ծնողներ, սակայն սոցիալական պատճառների բերումով հայտնվել են շուրջօրյա խնամքի հաստատություններում։ Մեր հիմնական խնդիրն է ուժեղացնել ընտանիքները և ստեղծել ծառայություններ, որոնք կարիքի բազմակողմանի գնահատման հիման վրա կիրականացնեն անհրաժեշտ ծառայությունների մատուցման աշխատանքներ։ Բարեփոխումների շրջանակում արդեն 3 հաստատություն վերակազմակերպել ենք ու դրանց փոխարեն ստեղծել ենք երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ։ Այս կազմակերպություններում ուժեղացվել է սոցիալական աշխատողի ինստիտուտը և գնահատված կարիքին համապատասխան ծառայությունների տրամադրումն այդ երեխաներին ու նրանց ծնողներին։

Ծառայությունները մատուցվում են և՛ կենտրոնում, և՛ արտակենտրոնային եղանակով։ Շատ դեպքերում խնդիրներն ի հայտ են գալիս տարրական ծնողավարման հմտությունների բացակայությունից։ Այս քաղաքականությունը մենք շարունակելու ենք նաև առաջիկա տարվա ընթացքում և փորձելու ենք գիշերօթիկ խնամքի բոլոր հաստատությունները վերակազմակերպել երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնների։

Խնդիրը վերաբերում է նաև մանկատներին, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ընտանիքում կամ ընտանեկան տիպին ավելի մոտ խնամքի կազմակերպմանը և ոչ մեծ հաստատություններում խնամքի կազմակերպմանը։ Մեծ հաստատություններում երեխայի խնամքը պետք է դիտվի որպես վերջին կանգառ։ Մինչ այդ կան տարբեր մեխանիզմներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք պետք է փորձենք լիարժեք մատուցել։ Այդպիսի ծառայություններից են կենսաբանական ընտանիքի կարողությունների հզորացումը, խնամակալ կամ խնամատար ընտանիք գտնելը։ Կարելի է նաև ձևավորել փոքր տներ, որտեղ երեխաները շատ ավելի փոքր խմբով (մոտ 10-12 հոգի)՝ ընտանիքին ավելի մոտ պայմաններում կլինեն։ Այս հարցը քննարկվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և մեր այլ գործընկերների հետ։ Այս մոդելը պետք է ներդնենք, որպես խնամքի այլընտրանք։ Այս տարբերակում գործում է նաև որդեգրումը, ինչը որպես այլընտրանքային խնամքի միջոց ենթադրում է, որ երեխան դառնում է տվյալ ընտանիքի համար հարազատ։ Մենք պետք է աշխատենք նաև որդեգրման ինստիտուտն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

-Եվ վերջին հարցը, որը վերաբերում է ոլորտում վերջերս է ներդրված ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին։ Ի՞նչ խնդիրներ է լուծելու համակարգը և որքանո՞վ է հեշտացնելու քաղաքացիների կյանքը և բարձրացնելու մատուցվող ծառայությունների որակը։

-Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը բարեփոխումների վերջին տարիների հիմնական ուղղությունն է։ Ծառայությունների մատուցումն արդյունավետ իրականացնելու համար ներդրվում մեկ պատուհանի սկզբունքը, որը ենթադրում է տարածքային և տեղեկատվական ինտեգրում: Սոցիալական ծառայություն ստանալու համար դիմում ներկայացրած քաղաքացին պետք է այցելի մեկ վայր, իսկ նրան վերաբերող բոլոր տվյալները պետք է զետեղված լինեն մեկ տեղեկատվական համակարգում, որպեսզի քաղաքացուց լրացուցիչ փաստաթուղթ չպահանջվի։ Սոցիալական ծառայությունների մատուցման առումով հիմնական դերակատարը՝ սոցիալական աշխատողը, պետք է կարողանա իրականացնել կարիքների գնահատում, որպեսզի գնահատված կարիքի հիման վրա տրամադրվի համապատասխան սոցիալական ծառայություններ։ Բոլոր դրամական վճարները, որոնք տրամադրվում են օրենքի համաձայն, քայլ առ քայլ կատարվում են առցանց համակարգերի միջոցով։ 2017 թվականից սկսած առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար մենք հնարավորություն ենք ստեղծել առցանց օգտվել այդ ծառայությունից։

Ներկայում ունենք 19 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ Երևանում և մարզերում, կենտրոնների թիվը առաջիկայում կհասնի 56-ի:


Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին

Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության...

17:23

Աբրահամ Սրբազանը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել, հինգ տարվա հնության է գնել

Աբրահամ Սրբազանը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել, հինգ տարվա հնության է...

17:08

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա» թիմում

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա»...

14:33

Արմեն Գրիգորյանի և Տիտուս Կորլացեանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռումինիա հարաբերությունները

Արմեն Գրիգորյանի և Տիտուս Կորլացեանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռումինիա...

14:02

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց»...

13:49

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է...

13:23

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող խաղաղության ծրագրի տեքստը փոխվել է. Պեսկով

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող խաղաղության ծրագրի տեքստը փոխվել է....

13:09

«Սա նոր փուլ է». Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Կիպրոսի ԱԳՆ-ների միջև

«Սա նոր փուլ է». Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Կիպրոսի ԱԳՆ-ների...

12:31

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում են

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում...

12:13

Հայաստանում 335 հազար մարդ անհուսալի վարկ ունի. աջակցության ծրագրով պետբյուջեից շուրջ 1 մլրդ է տրամադրվել

Հայաստանում 335 հազար մարդ անհուսալի վարկ ունի. աջակցության ծրագրով պետբյուջեից շուրջ 1 մլրդ է...

11:52

ՀԷՑ-ը ավել գումարներ է գանձել, սպառել են «X» գումար, գրել են՝ «Y», հավելագրումներ են եղել. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ը ավել գումարներ է գանձել, սպառել են «X» գումար, գրել են՝ «Y», հավելագրումներ են եղել....

11:49

Հավատարմությունս եմ բերում Ազգընտիր Հայրապետիս. Տեր Բենիամին

Հավատարմությունս եմ բերում Ազգընտիր Հայրապետիս. Տեր...

11:37

Արագածոտնի մարզպետարանի մոտ կայանված «Opel»-ում հրդեհ է բռնկվել

Արագածոտնի մարզպետարանի մոտ կայանված «Opel»-ում հրդեհ է...

11:13

ՄԻՊ-ը ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ

ՄԻՊ-ը ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի...

10:52

ԲԿ-ի բաժանմունքի վարիչից պահանջել են «5G» կայանքին միանալու համար լրացնել տվյալներ, հետո պարզվել է, որ նրանից հափշտակել են 5 մլն դրամ

ԲԿ-ի բաժանմունքի վարիչից պահանջել են «5G» կայանքին միանալու համար լրացնել տվյալներ, հետո պարզվել...

10:38

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:13

Արցախում պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ․ Աբրահամյան

Արցախում պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ...

09:52

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:35

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33