ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այս տարվա գլխավոր խնդիրը բնապահպանական ոլորտում համարում է հրդեհները:
«Հրդեհները այս տարվա մեծ խնդիրն էր, մենք փորձեցինք ԱԻՆ-ի, այլ գերատեսչությունների հետ, ընդհուպ, ՊՆ-ի ստորաբաժանումներին ներգարվեցինք, բայց, այնուամենայնիվ, խնդիրը մնում է, որովհետև կլիմայի գոլաբալ փոփոխության պայմաններում, ցավոք, լինելու են նման դեպքերը ոչ թե հատուկենտ, այլ՝ հաճախ», - ասաց նախարարը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախարարությունը պետք է պատրաստ լինի նման փորձությունների:
«Մենք մի շարք գործողություններ ենք ձեռնարկել, արդեն իսկ 2018-ին շրջանակներում մեր բոլոր հատուկ պահպանվող տարածքները ունենալու են արագընթաց մեքենաներ, մենք կունենանք ՏՏ ու նորորարությունների հիման վրա ժամանակին բացահայտող սարքավորումներ, նաև՝ որսագողությունները բացահայտելու», - ասաց Բնապահպանության նախարարը:
Արծվիկ Մինասյանը վստահեցրեց՝ 2018-ը բնապահպանական ոլորտում լինելու է բացահայտումների տարի:
Նախարարն ընդգծեց, թե ինչքան հնարավոր է հանրությանը պետք է ներգրավել բնապահպանական կառավարման ոլորտում:
«Բնապահպանության ոլորտում մենք, ցավոք, շարունակում ենք տիրապետել ցածր էկո մշակույթին, որքան շատ ներգրավված լինենք, որքան լուսաբանումները շատ լինեն, ես համոզված եմ, որ մենք ավելի շուտ կհասնենք առավել կայուն քաղաքականության իրականացմանը», - ասաց նախարարը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ 2018-ի կառավարության ծրագրում ամրագրված է, որ նախարարությունն իր գործառույթները պետք է վերանայի ու խորությամբ կրի պատասխանատվությունը շրջական միրջավայրի նկատմամբ:
«Կառավարության որոշումը ճիշտ է, էական բարեփոխումներ ունենք, բայց դա չի նշանակում, որ այլևս անելիք չունենք», - ասաց Ա. Մինասյանը:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44