Մերձբալթյան երկրներից մի շարք բլոգերների կողմից ստեղծված TravelBlog.lv նախագծի անդամները ճանապարհորդել են Արցախ, ինչի արդյունքում ստեղծվել է այդ ճանապարհորդության մասին պատմող հատուկ ֆիլմ, որի թրեյլերն արդեն հրապարակվել է համացանցում:
Արցախի տեսարժան վայրերի գրավիչ կադրերով հագեցած, տեղի հինավուրց վանքերի, հարուստ խոհանոցի, տեղացիների ավանդույթների, կյանքի պայմանների և առօրյայի մասին պատմող կարճ հոլովակը ներկայացնելիս նախագծի հիմնադիր Ալեքսանդր Ալիմովը պատմել է, որ այդ ճանապարհորդության իրականացման գլխավոր դրդապատճառ է հանդիսացել բլոգեր Ալեքսանդր Լապշինի Արցախ ուղևորությունն ու դրա հետևանքով Բաքվի բանտ ընկնելը:
«Եթե ձեզ Լեռնային Ղարաբաղ գնալու հնարավորություն ընձեռվի՝ ոչ մի վայրկյան չվարանեք: Հավատացե՛ք ինձ՝ դուք կվերադառնաք այլ մարդ դարձած», - գրել է Ալիմովը:
Նա նաև խորհուրդ է տվել Արցախ այցելողներին օգտագործել #lovekarabakh հեշթեգը և ավելացրել, որ հաջորդ ֆիլմը կլինի Հայաստանի մասին:
Նշենք, որ ֆիլմի ամբողջական տարբերակը համացանցում կհայտնվի 2018 թվականի հունվարի 10-ին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել էր Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44