Ընթացիկ տարում մթերումների դիմաց 90 տոկոսով վճարումները կատարվել են: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Մնացել են մի քանի ընկերություններ, որոնք մինչ այս տարվա վերջ կամ մյուս տարվա ապրիլի 1-ը կիրականացնեն վճարումները: Սրանց մասով գյուղացիները ունեն պայմանագրեր տարաժամկետ վճարման մասին, այսինքն` գումարների մի մասը ստացել են, մնացածն էլ թողնվել է հետոյին»,- տեղեկացրել է փոխնախարարը:
Անդրադառնալով նախորդ տարիներից մնացած մթերման պարտքերին` Ռոբերտ Մակարյանը նշեց, որ 2015 թվականից առկա է «Վինար» ընկերության պարտքը: Նա հավելեց, որ գյուղացիների հետ կատարվել է պարտքի չափի ճշգրտում, ներկայում այն կազմում է 34 միլիոն դրամ: «Հույս ունենք, որ առաջիկա օրերին այդ խնդիրը ևս կլուծվի»,-ասաց փոխնախարարը:
Մակարյանը շեշտեց, որ գյուղացիներին այս տարի հորդորել են պարտքով չտալ իրենց արտադրանքը, որովհետև խաղողի պահանջարկը մեծ էր, բայց եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են պարտքով աշխատել: «Վերջին մի քանի տարիների պարտքերի հետ կապված վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում կրկնվում են այն կազմակերպությունները, որոնք պարտքով են վերցնում, գյուղացիներն էլ հանձնում են: Այսինքն` սա երկուստեք բնավորության գիծ է դարձել: Եթե 1-2 տարի խաբել են, արդեն մյուս տարի, կարծում եմ, գյուղացին չպետք է հանձնի իր մթերման ենթակա հումքը»,-ասաց Ռոբերտ Մակարյանը: Նա ընկերությունների անուններ չնշեց` ասելով, որ վերամշակողները վճարման գրաֆիկը ներկայացրել են, եթե խախտումներ լինեն, այդ ժամանակ կասեն, սակայն հավելեց, որ անբարեխիղճ ընկերությունները 3-4-ն են:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55