2017 թվականին իրականացվել է ավելի քան 1300 պետական վերահսկողական միջոցառում, 84 անասնահամաճարակային մշտադիտարկում և 1805 շրջայց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Նա նշեց, որ ծառայության ուշադրության առանցքում են եղել մսամթեքրի, կաթնամթերքի, զովացուցիչ ըմպելիքների, հաց-հրուշակեղենի արտադրության ոլորտները, մսի շուկաները, կրթական և նախակրթական հաստատությունները:
Իշխան կարապետյանը նշեց, որ արդյունքում խախտումների հիման վրա տրվել է գործունեության կասեցման, հետկանչի, վտանգավոր սննդամթերքի ոչնչացման ավելի քան 300 կարգադրագիր, թեժ գծին ստացվել է 2531 ահազանգ, հայտարարություն հարցում, ինչը երեք անգամ գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:
«Մսի իրացման շուկայում իրավիճակը զգալիորեն բարելավվել է և, մասնավորապես, Խորենացի փողոցում տարիներ շարունակ հակասանիտարական պայմաններում մսի վաճառքն այսօր իրականացվում է մաքուր իրացման վայրերում: Նորովի են սպառողներին ծառայություն մատուցում Մալաթիայի և Նոր նորքի մսի շուկաներում»,-ասաց նա:
ՍԱՊԾ պետը կարևոր փոփոխություն համարեց 2018 թվականից սննդամթերքը տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրման գործընթացը: Նա նշեց, որ պետական սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է խախտման ավելի քան 140 դեպք, բեռի անվտանգությունը հավաստող կեղծ փաստաթղթեր, լաբորատոր փորձաքննության արդյունքների համապատասխանելիություն, այդ թվում` պետական գրանցման վկայականների և ԵԱՏՄ համապատասխանելիության հայտարարագրի բացակայություն, ԵԱՏՄ անդամ երկրների և երրորդ երկրների միասնական ռեեստրում չգրանցված կազմակերպություններից ներկրման փորձեր: «Արդյունքում` ոչնչացվել և օգտահանվել է շուրջ 60 հազար կգ սննդամթերք, մասնավորապես, հավի աղացած միս, չոր կաթնային շիճուկ, կերակրի աղ և այլն»,-ասաց նա և նշեց, որ ընդունվել է շուրջ 120 ներմուծումը կասեցնելու հայտ։
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` Իշխան Կարապետյանը հերքեց, որ ինքը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ազգակցական, արյունակցական կապ չունի: Ինչ վերաբերում է վարչապետի հովանավորությամբ գործելուն, ապա նա նշեց. «Ձեր ասած հովանավորչությունը չի կարող գործել, քանի որ գնահատականը տրվում է կատարված աշխատանքների առումով, ոլորտում իրականացված փոփոխությունների առումով»:
Նա նշեց, որ թեև չի հաջողվել բոլոր խնդիրները միանգամից լուծել, բայց սա արդեն սկիզբն է: Նա ասաց, որ թերություններ կան ամեն տեղ և ծառայությունում էլ կան, որոնք ժամանակի հետ պետք է շտկվեն:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44