2017 թ. իրականացվել է ավելի քան պետական վերահսկողական 1300 միջոցառում, ինչպես նաեւ 84 անասնահամաճարակային մշտադիտարկում, 1805 շրջայց: Այս մասին ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, ծառայության ուշադրության առանցքում են եղել միս-մսամթերքի, կաթ-կաթնամթերքի, զովացուցիչ ընպելիքների, հացի, հրուշակեղենի արտադրության ոլորտները, կրթական ու նախակրթական հաստատությունները, մսի շուկաները, իրացման ցանցերը:
Այնպիսի արտադրություններ, որտեղ տարիներ շարունակ չի իրականացվել որեւէ վերահսկողություն:
Արդյունքում, խախտումների հիման վրա տրվել է գործունեության կասեցման, հետ կանչի, վտանգավոր սննդամթերքի ոչնչացման ավելի քան 300 կարգադրագիր: «Թեժ գծին» այս տարի ստացվել է 2531 ահազանգ, հայտարարություն, հարցում՝ գրեթե երեք անգամ ավելի նախորդ տարվա համեմատությամբ: Տարվա ընթացքում մայրաքաղաքում եւ մարզերում իրականացված շրջայցերի արդյունքում ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր արդեն գրանցված է 13607 տնտեսվարող. տարեսկզբին գրանցված էր մոտ 1000 տնտեսվարող:
2017թ. սկսած՝ անցում է կատարվել պարտադիր սպանդանոցային մորթի, որն արդեն 2018 թ. կգործի ամբողջությամբ:
Ըստ ՍԱՊԾ պետի, վերահսկողությունն ուժեղացել է անասնաբուժասանիտարական փորձաքննության, մսի դրոշմման նկատմամբ: Արդեն օրենսդրական կարգավորումները տրվել են. նախատեսվում է հուլիսին ունենալ գործող ավելի քան 40 սպանդանոց, քննարկվում է 20-30 նոր հայտ:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44