ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 25-ին կայացավ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի 3-րդ՝ հերթական նիստը: Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի 2012թ. ապրիլի 10-ի N 325-Ա որոշմամբ: Նիստը վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցում էին վերը նշված որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում ընդգրկված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, մշակույթի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության, տնտեսական զարգացման և ներդրումների, աշխատանքի և սոցիալական հարցերի և ֆինանսների փոխնախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ազգային վիճակագրական ծառայության, քաղաքաշինության պետական կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովը քննարկեց արտակարգ իրավիճակների հետևանքով 2017թ.-ի ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման ընդհանուր մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն, որ որոշ բնական աղետների՝ մասնավորապես կարկտահարության, պատճառած վնասի գնատահման հարցում առկա են ոչ շոշափելի անհամաձայնություններ: Առաջարկություններ հնչեցին, որ հանձնաժողովի նիստերի ընթացքում համապատասխան մարմինների ներկայացուցիչները հանդես գան վնասի գանահտման մանրակրիտ զեկույցներով՝ գնահատման ողջ գործընթացի վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա խուսափել տարըմբռնումներից և ՀՀ կառավարությանը ներկայացնել ճշգրիտ վիճակագրական տվյալներ:
Որոշվեց, որ վնասի գնահատման ամբողջական տեղեկատվությունը պետք է փոխանցվի ոլորտային պատասխանատվություն ունեցող գերատեսչություններին, ինչը կարող է հնարավորություն ընձեռել դրանց փոխհատուցման կամ աջակցման հարցում ներգրավել նաև միջազգային ծրագրերը: Քննարկվեցին նաև գյուղատնտեսական ապահովագրման նոր մեխանիզմների ներդրման հնարավորությունները՝ հաշվի առնելով զարգացած պետությունների օրինակը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում:
Միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստը կգումարվի 2018 թ. փետրվարին, որից հետո հանձնաժողովը ՀՀ կառավարությանը կներկայացնի 2017 թ. ԱԻ հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գումարային չափի գնահատման տվյալները:
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01