Որևէ վարկատու կազմակերպություն երբեք չի դժգոհել Հայաստանից, քանի որ երկիրն ունի բարեխիղճ վարկառուի համբավ: Լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 25-ին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ, գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը: «Պարտքի շեմն աճում է, բայց դա վարկատուի խնդիրը չէ, դա մեր խնդիրն է, մենք պարբերաբար ու պարտաճանաչ իրականացնում ենք մեր պարտավորությունները, իսկ նրանք հետևում են մեր պարտքի ծավալներին: Եթե ռիսկեր տեսնեն վարկառուի մեր կարգավիճակի հետ կապված, մեզ նոր վարկեր չեն տրամադրի»,- ասաց պաշտոնյան:
Անդրադառնալով հաջորդ տարի Հայաստանի արտաքին փոխառություններին` նա նշեց, որ այն կկազմի 411 միլիոն դոլար, իսկ արտաքին պարտքի սպասարկմանը նախատեսվում է հատկացնել 307 միլիոն դոլարը: «Ներգրավված միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի իրականացմանը, իսկ դա ավելացնելու է Համախառն ներքին արդյունքը, այսինքն` դա տնտեսական աճ ապահովող գործոն է»,-նշեց Սամվել Խանվելյանը:
Ինչ վերաբերում է պետական բյուջեի դեֆիցիտին, ապա 2018-ին պլանավորված է 157 միլիարդ դրամի չափով: «Դրանից 77 միլիարդը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին, մոտ 80 միլիարդն էլ` արտաքին աղբյուրների հաշվին: Ընդ որում` ներքին աղբյուրների հաշվին միայն գանձապետական պարտատոմսերով նախատեսվում է ֆինանսավորել 47 միլիարդ դրամի չափով»,- ասաց պարտքի կառավարման մասնագետը: Նա հավելեց, որ ինչպես 2017 թվականին, այնպես էլ 2018-ին առկա է նվազող դեֆիցիտային բյուջե, հաջորդ տարի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 2.7 տոկոսը:
ՀՀ փաստացի պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2.631 մլրդ, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխատեսվում է 2.992 մլրդ, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3.173 մլրդ դրամ:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44