«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Որտե՞ղ են լինելու Հայաստանի պաշտոնյաները տոնական օրերին, աշխարհի որ կետում են դիմավորելու Նոր տարին և ինչպես են անցկացնելու տոնական արձակուրդները: Մեր այս հարցերին պատասխանեցին պետական այրերի մամուլի խոսնակները:
Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, դեկտեմբերի 31-ին այցելելու է սահմանային դիրքեր: Նրան ուղեկցելու է Պնախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացանք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Որտեղ է անցկացնելու Սերժ Սարգսյանը տոնական օրերին՝ արդյոք մեկնելու է արձակուրդ, թե ոչ, մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին:
«Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորը դիմավորելու և տոնական արձակուրդներն էլ անցկացնելու է Հայաստանում՝ ընտանեկան միջավայրում»: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես, ինչպես մեզ փոխանցեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, Նոր տարին դիմավորելու է Հայաստանում, և մնացած ոչ աշխատանքային օրերը նույնպես անցկացնելու է Հայաստանում:
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն Ամանորին Հայաստանում է լինելու՝ տանը, նա միշտ էլ Հայաստանում է լինում»,- մեր հարցին այսպես պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տոները դիմավորելու է Հայաստանում», տեղեկացանք ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:
«Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ամանորը դիմավորելու է Հայաստանում և արձակուրդ չի գնալու»,- փոխանցեց ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32