Հայաստանի արտաքին փոխառությունները գալիք տարում կկազմեն 411 միլիոն դոլար, որից 307.3 միլիոն դոլարը կուղղվի ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սա ամփոփված է ՀՀ ֆինանսների նախարարության «2018 թվականի փոխառությունների ծրագրում»:
Նշյալ արտաքին փոխառու միջոցներից 99 միլիոն դոլարը կամ 48 միլիարդ դրամը կուղղվի բյուջետային աջակցության ծրագրերին, իսկ 312 միլիոն դրամը կամ 151 միլիարդ դրամը` նպատակային ծրագրերին: Պարտքի սպասարկման համար ծրագրված 307.3 միլիոն դոլարից 144 միլիոնը կուղղվի արտաքին վարկերի գծով մայր գումարի մարմանը, 97.5 միլիոն դոլարը` վարկերի գծով տոկոսավճարներին, 65.8 միլիոն դոլարը արտարժութային պարտատոմսերի սպասարկմանը:
Հաջորդ տարվա արտաքին փոխառությունների կառուցվածքում 30.5 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին (125 միլիոն դոլար), 26.1 տոկոսը` Ասիական զարգացման բանկին (107 միլիոն), 14.8 տոկոսը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (61 միլիոն դոլար), 12.9 տոկոսը Գերմանիային (53 միլիոն), 4.3 տոկոսը` Եվրոպական ներդրումային բանկին (18 միլիոն), 2.8 տոկոսը`Ֆրանսիային (12 միլիոն), 8.5 տոկոսն այլ վարկատուներին:
Փոխառությունների ամենամեծ մասը` 150 միլիոն դոլարը, կուղղվի էներգետիկ ծրագրերի իրականացմանը, որից 114 միլիոն դոլարը Հայկական ատոմակայանի վերականգնման ծրագրին: Ճանապարհաշինության ոլորտին կհատկացվի 73 միլիոն դոլար, որից «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացմանը կուղղվի 34 միլիոն դոլար: Ոռոգման համակարգերի արդիականացման համար նախատեսված է 34 միլիոն դոլար, կրթական և սոցիալական ծրագրերին`28 միլիոն դոլար, ջրամատակարարման համակարգին`8 միլիոն դոլար:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44