Երևանի քաղաքապետարանն արժանացել է միջազգային հեղինակավոր «Top Ten Award» կազմակերպության կողմից ISO 9001։2015 «Որակի կառավարման համակարգ. Պահանջներ» միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի։ Երևանի ավագանու նիստի սկզբում, մինչ օրակարգի հարցերին անցնելը, հավաստագիրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Top Ten Award» կազմակերպության հայաստանյան գործընկեր «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Փորձագետների կողմից Երևանի քաղաքապետարանին կառավարման համակարգի ISO 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագրի շնորհումը, ըստ Ենոք Ազարյանի, կայացվել է Երևանի քաղաքապետարանում իրականացված ISO 9001 ստանդարտի պահանջների կատարման աուդիտի արդյունքում: Հարկ է նշել, որ 2014-ին Երևանի քաղաքապետարանին արդեն շնորհվել էր կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր: «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենը նաև տեղեկացրել է, որ աշխարհի զարգացած երկրներն ու քաղաքներն իրենց տնտեսությունն ու կառավարման համակարգերը ձգտում են համապատասխանեցնել միջազգային ISO 9001 ստանդարտին, քանի որ այն սահմանում է գործունեության կազմակերպման առավել արդյունավետ մեխանիզմներ ու սկզբունքներ:
Շնորհակալություն հայտնելով հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից բարձր գնահատականի առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ ISO 9001:2015 հավաստագրին Երևանի քաղաքապետարանի արժանանալը 2013-2017 թվականների ընթացքում կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմի հետևողական ջանքերի արդյունքն է: Քաղաքապետը նաև նշել է, որ կառավարման համակարգի համապատասխանեցումը ISO 9001 պահանջներին քաղաքն առավել հրապուրիչ է դարձնում ներդրումային առումով, թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ արձագանքել մայրաքաղաքի առջև ծառացող մարտահրավերներին, ժամանակին ու հասցեական լուծումներ առաջադրել մայրաքաղաքի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55