Հնարավոր է՝ բիբլիական Նոյյան տապանը շուտով կհայտնաբերվի, գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը՝ մանրամասնելով, որ նման հայտարարությամբ է հանդես եկել գիտնականների միջազգային թիմը:
Աստվածաշնչում ասվում է, որ տապանը Մեծ ջրհեղեղի 150-րդ օրը հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, գրում է աղբյուրը՝ նկատելով, որ թեև այս վարկածն ընդունելի է շատերի համար, սակայն այն ապացուցող փաստարկներ չկան:
Այնուամենայնիվ, ավելի քան 100 հետազոտողներից բաղկացած միջազգային թիմը վերջերս մասնակցել է եռօրյա սիմպոզիումի՝ քննարկելով Արարատ լեռան վրա Նոյյան տապանի գտնվելու ճշգրիտ վայրի հայտնաբերման հավանականությունը:
«Նպատակ ունեմ այցելել լեռան վրա այն հավանական վայրերը, որտեղ կարող եմ ապացույցներ գտնել նախկինում կատարված ողբերգության մասին»,-նշել է Կալիֆորնիայի Երկրաֆիզիկայի հետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Ռաուլ Էսպերանտեն:
Մասնագետը վստահ է, որ Աստվածաշնչում նկարագրված իրադարձությունները համապատասխանում են իրականությանը, պարզապես հարկավոր է ավելի լուրջ գիտական աշխատանք տանել:
Բացի այդ, նա կոչ է արել միջազգային մակարդակով խոշոր ներդրումներ անել նախագծում, որպեսզի հնարավոր լինի լիարժեք հետաքննություն անցկացնել:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44