ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքեր։ Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017 թվականի հունիսին հաղորդում էր ստացվել, որ լույս 27-ի գիշերը գողացել են Ագարակի բնակչի 2 գլուխ ոչխարը։ Գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում։ Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապանի բնակիչներ՝ ծնված 1980 և 1991 թվականներին, մեխանիզմը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017թ. հունիսի 26-ին Կապան քաղաքի երկու բնակիչը անձնական գործերով մեկնել են Սյունիքի մարզի գյուղերից մեկը և վերադարձի ճանապարհին՝ հունիսի 27-ի գիշերը, Ագարակ գյուղի բնակչի անասնագոմից հափշտակել են երկու ոչխար և դիմել փախուստի, սակայն նրանցից մեկը դեպքի վայրի մոտակայքում մոռացել է իր վերնաշապիկը:
Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Կապանի 1980թ. բնակչի անմիջական առնչությամբ ձեռք է բերվել նաև «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև պարզվել թմրամիջոցն իրացնողի ինքնությունը, բացահայտվել թմրամիջոցի ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու այլ դրվագներ ևս։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44