ARM | RUS |

Արման Գևորգյանը` «Տարվա երիտասարդ»

26.12.17 | 17:53

Աշխատանքային 25 տարիներ, որոնք եղել են կայուն զարգացման, նոր բիզնես նախաձեռնությունների իրականացման և սկզբունքներին հավատարիմ գործունեություն ծավալելու ժամանակահատված: Խոսքը «Լյուքս Գրուպի» մասին է, որը, հայաստանյան փոքր շուկայում պաշտոնապես ներկայացնելով համաշխարհային բրենդներ, լյուքս դասի բարձրակարգ ապրանքներ, սրճարանային ցանց, կարողացել է 25 տարի ոչ միայն պահպանել առաջատարի դիրքերը, այլ նաև ընդլայնել գործունեությունը` ձգտելով հասնել իր համար սահմանած բարձր նշաձողին: Այդ ամենը հնարավոր չէր լինի` առանց կառավարման պրոֆեսիոնալ հմտությունների կիրառման, որով հատկապես աչքի է ընկնում «Լյուքս Գրուպի» գործադիր տնօրեն Արման Գևորգյանը: Նրա սկզբունքային աշխատանքի արդյունքում այսօր «Լյուքս Գրուպի» կողմից Հայաստանում ներ կայացված համաշխարհային բրենդների թիվը հատել է 50-ի սահմանագիծը: Բարձր գնահատելով Արման Գևորգյանի բիզնես գործունեության հաջողությունները, հեռանկարային ծրագրերը` «Դե Ֆակտո» ամսագիրը նրան ճանաչել է «Տարվա երիտասարդ 2017»: Իսկ թե որն է Արման Գևորգյանի գործունեության հաջողության գրավականը, ինչպես է կարողանում դեպի հայաստանյան փոքր շուկա ուղղել համաշխարհային ընկերությունների ուշադրությունը, և ի վերջո, ինչ նվիրական երազանք ունի, որ դեռ չի իրականացրել, կպարզենք նրա հետ հարցազրույցի ընթացքում:

-Հարգելի՛ Արման, Դուք բավականին երիտասարդ եք, և հասցրել եք հասնել բազում հաջողությունների, ձեռք բերել համագործակցություններ համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների հետ և դրանց արտադրանքը պաշտոնապես ներկայացրել Հայաստանում: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել:

-Նախ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի այն գործով, որը սիրում է և իրենն է հա մա րում, աշխատանքը պետք է հաճելի պարտակա նու թյունների շղթա լինի, որի ամեն փուլը հաղթահարելիս նոր հորիզոններ տեսնես, որ դեռ չես նվաճել: Կարծում եմ` իմ հաջողության ամենակարևոր գրավականը գոր ծը սիրելն է, առաջ ընթանալու մոտիվացիան և խիստ հետևողականությունը: Մյուս հանգամանքը համապատասխան կրթությունն է, լեզուների իմացությունը, որին գումարվում է աշխատանքային փորձը, առանց որոնց` երևի թե չէի կարողանա տարիներ շարունակ համագործակցել աշխարհում լավագույնը համարվող բրենդների ներկայացուցիչների հետ` արժանանալով նրանց վստահությանը: Մյուս կարևոր բաղադրիչը աշխա տանքային թիմն է, որում պետք է հավաքվեն համախոհ մարդիկ` կրկին մասնագիտական բարձր գիտելիքներով և գործի նկատմամբ ունեցած մեծ նվի րումով: Ինչպես նաև շատ կարևոր է ճիշտ հաշվարկներ կատարել, կարողանալ կանխատեսել բոլոր ռիսկերը և կա րո ղություններդ համադրել դրանց հետ:

-Ի՞նչ մասնագիտություն եք ստացել, և ե՞րբ ու ինչպե՞ս է սկսվել Ձեր աշխատանքային կենսագրությունը:

-Ես, գերազանցությամբ ավարտելով Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցը, ընդունվել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Ուսումնառության չորս տարիների ընթացքում կարճաժամկետ վերապատրաստումներ եմ անցել Քեմբրիջի և Օքսֆորդի քոլեջներում: Բուհն ավարտելուց հետո զորակոչվել եմ բանակ, այնուհետև ավարտել եմ նաև մագիստրատուրան: Պետք է նշեմ, որ «Լյուքս Գրուպը» ստեղծվել է իմ ընտանիքի կողմից 1992թ., այն ընտանեկան բիզնես է, որում ես ներգրավվել եմ 2009թ.` դեռ շատ երի տասարդ հա սակում, շարունակել ընտանիքիս գործը, հիմնել «Ռիվոլի դե Լյուքս» շվեյցարական ժամացույցների և զարդերի խանութսրահը:

-«Լյուքս Գրուպը» 25 տարեկան է, ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ, կպատմե՞ք` զարգացման ի՞նչ փուլեր է այն անցել, արդյո՞ք շատ բան է փոխվել 25 տարիների ընթացքում:

-Շնորհակալություն: Բոլորին հայտնի է, որ «Լյուքս» խանութ-սրահները ստեղծման օրվանից հայտնի են եղել` որպես անկախ Հայաստանի առաջին բարձրակարգ նվերների, հուշանվերների խանութներ: Մինչև այժմ մեր խանութսրահների ցանցը պահպանում է իր այդ ուղղվա ծությունը, որին ավելացել են տնային դեկորների, սպասքի, խոհանոցային պարագաների և այլ ուղղություններ: Այսինքն` 25 տարիների ընթացքում հաջողվել է ոչ միայն պահպանել առաջատարի դիրքերը շուկայում, այլ նաև ընդլայնել գործունեությունը: Այս տարի մենք, զգալով սպասարկման ոլորտում հյուրանոցա-ռեստորանային ծառայությունների պահանջվածությունը, բացեցինք գործունեության նոր ճյուղ` համաշխարհային ամենահայտնի և որակյալ ապ րան քանիշերի ռեստորանային սպասքի մատա կատրարում հյուրանոցներին և ռեստորաններին` գնային տարբեր սանդղակներում: Եվ պետք է նշեմ, որ մեծ հաջողություն ունեցանք նաև այս ոլորտում, քանի որ մեր տարիների փորձն ու համագործակցությունների լայն շրջանակը թույլ են տալիս առավել հեշտությամբ համագործակցել համաշխարհային հայտի ընկերությունների հետ և դրանց արտադրանքը հասու դարձնել հայաստանյան շուկային:

-Ինչպե՞ս ստեղծվեց «Ռիվոլի դե Լյուքս» շվեյցարական ժամացույցների և աքսեսուարների խանութսրահը:

-Ամեն նոր բիզնես նախագիծ ծնվում է շուկայի պահանջարկի հիման վրա:Ինքս ժամացույցների սիրա հար եմ, և մեծ ցանկություն ունեի Հայաստանում հիմնելու ժամացույցների բարձրակարգ խանութ-սրահ, որտեղ նման նախասիրություններ ունեցող մարդկանց հասու կլինեին աշխարհահռչակ բրենդային ժամացույց ներ: Ի դեպ, մինչ այդ` դեռևս 2000-ականներին, «Լյուքս» խանութներում արդեն իսկ ներկայացված էին շվեյցարական ժամացույցների որոշ բրենդներ, սակայն 2009թ., նկատելով, որ շուկայում դրանց պահանջարկը մեծացել է, և մասնագիտացված խանութ-սրահի ստեղծման անհրաժեշտություն կա, նախաձեռնեցինք «Ռիվոլի դե Լյուքս» շվեյցարական ժամացույցների և աքսեսուարների խանութ-սրահի ստեղծումը: Դա հետաքրքիր, ծանրաբեռնված աշխատանքային փուլ էր, որը հաճույքով եմ անցել և գոհ եմ ստացված արդյունքից: Խանութ-սրահում ներկայացված են աշխարհում ամենահայտնի ապրանքանիշերի բազմաոճ ժամացույցների և հեռախոսների լայն տեսականի: Պետք է շեշտեմ, որ մենք այդ բրենդների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչն ենք Հայաստանում, որոնցից է, օրինակ, «TAGHeuer»-ը: Այն աշխարհում ամենա շատ վաճառվող ժամացույցների հնգյակում է գտնվում: Այժմ արդեն մենք պաշտոնապես ներկայացնում ենք նաև «Ulysse Nardin» ապրանքանիշը, որը ժամագործության ոլորտի առաջատարներից մեկն է և դասվում է աշխարհի ամենաթանկ ժամացույցների շարքին: Մեր խանութ-սրահում ներկայացված են նաև մրցակիցը չունեցող «Vertu» լյուքս կարգի ապրանքանիշի բջջային հեռախոսները: 2017թ. մենք նախաձեռնեցինք մեր խանութսրահում նոր` երկրորդ, առանձին սրահի բացումը, որտեղ ներկայացված են ավելի ցածր գնային սանդղակ ունեցող համաշխարհային ապրանքանիշերի ժամացույցներ և զարդեր: Այս նախաձեռնությունը ևս շուկայի պահանջարկին ընդառաջ գնացող քայլ էր:

-«Լյուքս Գրուպի» բաղկացուցիչ մաս է կազմում նաև «Coffeeshop Company» ավստրիական սրճարանների ցանցը: Ինչո՞ւ որոշեցիք ներդրում կատարել նաև ծառայությունների մատուցման ոլորտում:

-Ինչպես վերը նշեցի, միշտ պետք է առաջ նայել և ընդլայնել գործունեությունը, պահպանել և զարգացնել այն, ինչ ստեղծել ես: Ես առաջնորդվում եմ այդ սկզ բունքով: Ինքս սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել մեկ գավաթ սուրճի ներքո` ընկերներիս հետ միասին: Իսկ սուրճը պետք է բարձրակարգ լինի, ինչպես և դրա մատուցումը, ապահովված լինի ներդաշնակ ու խաղաղ մթնոլորտ: Այդպիսի հատկանիշներով է հատկապես աչքի ընկնում «Coffeeshop Company» ավստրիական համաշխարհային հայտնություն ունեցող սրճարանային ցանցը, որն ունի ավելի քան 300 սրճարան աշխարհի տարբեր երկրներում: 2013թ. մեզ հաջողվեց այդ բրենդը ներդնել Հայաստանում, առայժմ ունենք համանուն երկու սրճարան, նախատեսում ենք բացել նորերը: Արդեն քայլեր ենք ձեռնարկում «Coffeeshop Company» ապրանքանիշը ներկայացնել նաև այլ երկրներում:

-Արմա՛ն, հետաքրքիր է, ինչպե՞ս եք կարողանում Հայաստանի նման փոքր շուկա ունեցող երկրում աշխարհահռչակ ընկերություններ ներկայացնել, արդյո՞ք նրանք հեշտությամբ են համաձայնում դառնալ Ձեր գործընկերը:

-Կյանքում, ինչպես և գործարար աշխարհում, ոչինչ հեշտությամբ չի տրվում, պետք է ջանասիրաբար աշխատել նպատակիդ հասնելու համար: Բնական է, որ նման բրենդների ներկայացուցիչների հետ ա շխատելը բավականին բարդ է, նրանք ևս իրենց հաշվարկներն ունեն, պետք է համոզիչ առաջարկ ներկայացնել, որպեսզի իրենք համաձայնեն: Ես Հա յաս տանը ներկայացնում եմ` որ պես հեռանկարային երկիր, որը թեև փոքր է, սակայն ունի զարգանալու մեծ պոտենցիալ և համագործակցության լայն շրջանակներ: Մենք շատ գրագետ և ազ նիվ ենք աշխատում մեր գործընկերների հետ, ինչի արդյունքում մի հաջողությանը հետևում է մյուսը: Չէ՞ որ, եթե «TAGHeuer»-ի, «Ulysse Nardin»-ի, «Cofeeshop Company»-ի նման ապրանքանիշերը ներկայացված են Հայաստանում, դա հնարավորություն է ստեղծում մեզ համար նվաճելու այլ ապրանքանիշերի հետ համագործակցություններ: Ի դեպ` մենք լավ ճանա պարհ ենք հարթել նաև այլ գործարարների համար` արտաքին շուկային ներկայանալու, քանի որ համաշխարհային մեծ կազմակերպությունները շուկա մտնելուց առաջ հաշվի են առնում դրանում առկա ապրան քանիշերը:

Фото David Manukyan.-Ովքե՞ր են Ձեր գնորդները:

-Եթե նախկինում մեր աշխատանքն ուղղված էր միայն բարձր խավին, ապա այսօր մենք աշխատում ենք հասարակության գրեթե բոլոր շերտերի համար: Սակայն պետք է նշեմ, որ մեր գործունեության 25 տարիների ընթացքում ձևավորվել է հավատարիմ հաճախորդների մի խումբ, որը տարիներ շարունակ իր գեղեցիկ առիթներն առավել հիշարժան է դարձնում մեր խանութ-սրահներից գնված գեղեցիկ և եզակի նմուշներով: Նրանց թվում են քաղաքական, բիզնես, շոու-բիզնեսի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ:

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:

-Մեր առաջնային ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում մեր գործունեության ընդլայնումը ծառայություն ների մատուցման ոլորտում` սկսելով Հայաստանից և շարունակելով այլ երկրներում:

-Առջևում Ամանորն է, ի՞նչ անակնկալներ եք մատուցելու Ձեր հաճախորդներին:

-Ինչպես նշեցի, Ամանորին ընդառաջ` մեզ հաջողվել է ստանալ «Ulysse Nardin» բրենդը Հայաստանում պաշտոնապես ներկայացնելու իրավունքը: «Ulysse Nardin»-ի գեղեցիկ և ոճային ժամացույցների շնորհանդեսը հանդիսավոր կերպով տեղի ունեցավ «Ռիվոլի դե Լյուքս» խանութ սրահում, որի հատուկ հյուրերն էին Շվեյցարիայից ժամանած բրենդի ներկայացուցիչները: Շնորհանդեսին հրավիրված էին նաև մեր լավագույն հաճախորդները, ում «Ulysse Nardin»-ի ներկայացուցիչները ներկայացրեցին բրենդի ստեղծման պատմությունը: Մյուս անակնկալն այն է, որ այս տարի առաջին անգամ «Լյուքս» խանութ-սրահներում ներկայացված է ամանորյա զարդարանքի բարձրակարգ տեսականի` տոնածառներ և տոնական աքսեսուարներ, նախատեսում ենք նաև ամանորյա զեղչեր, նվերներ մեր բոլոր գնորդների համար:

-Դուք հաջողակ գործարար եք, հետաքրքիր է, կա՞ մի անձնավորություն, ով հեղինակություն է Ձեզ համար և ումից շատ բան եք սովորել:

-Ինձ համար դեռ փոքր տարիքից մեծ հեղինակություն է հայրս: Ես նրանից մշտապես սովորելու բան ունեմ` թե՛ որպես մարդ, թե՛ որպես գործարար: Նա ինձ համար ուսուցիչ է, ում ցանկանում եմ գոհացնել, հիաց նել իմ աշխատանքով: Ես շարունակում եմ նրա գործը և ձգտում եմ դա պատվով կատարել:

-Արմա՛ն, հետաքրքիր է, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել սպորտով, հաճախում եմ մարզասրահ, ինչպես նաև զբաղվում եմ սիրողական բռնցքամարտով: Առանձնահատուկ համա կրանք ունեմ ձմեռային մարզաձևերի հանդեպ, որոնք ձմռանը վայելում եմ ինչպես Հայաստանում` Ծաղկաձորում, այնպես էլ արտերկրյա ձմեռային հանգստավայրերում:

-Ինչպիսի՞ տոն է Ամանորը Ձեզ համար, ինչպե՞ս եք այն տոնում և սիրո՞ւմ եք նվերներ ստանալ ու նվիրել:

-Ամանորը ընտանեկան, գեղեցիկ տոն է, որը ես նախընտրում եմ անցկացնել ընտանիքիս, ընկերներիս և հարազատներիս հետ միասին: Այդ օրերին սիրում եմ նվերներ ստանալ և դրանից առավել շատ` մատուցել: Կարծում եմ` ամանորյա տոների հմայքը հիմնականում անակնկալ նվերների մատուցումն է և բարձր տրամադրության ապահովումը: Միգուցե այդպես եմ մտածում, քանի որ տնօրինում եմ նվերների խանութների ցա՞նց (ժպտում է):

-Ունե՞ք չիրականացված երազանք, որը կցանկա - նայիք 2018թ. իրականություն դառնար:

-Ես ավելի շատ սիրում եմ երազանքներին նպատակ ներ կոչել և իրագործել: Սակայն կա մի երազանք, որը նպատակ անվանել չեմ ցանկանում: Ես երազում եմ հայկական, ավանդական, գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք, երեխաներ ունենալու մասին: Իմ մեծագույն ցանկությունն է եղել նաև արտերկրյա բուհական երկարատև կրթություն ստանալը, որի ժամանակը ես չունեցա, քանի որ աշխատանքային զբաղվածությունս շատ մեծ էր, սակայն իմ զավակները, անպայման, ստանալու են արտերկրյա բարձրակարգ համալսարանական կրթություն և վերադառնալու են հայրենիք` իրենց գիտելիքները ներդնելու Հայաստանում:

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում ամենայն բարիք, սեր, խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ գալիք տարում:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի / df.am


Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44