ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կողմից օրերս շրջանառության մեջ է դրվել «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է վերացնել վարչական դատավարության դռնբաց նիստերի լուսաբանման սահմանափակումները։
«Ներկայումս գործող կարգավորման պայմաններում դռնբաց դատական նիստը լուսաբանելու համար, լրագրողը ստիպված է դիմել կողմերից մեկին, որպեսզի վերջիններս միջնորդություն ներկայացնեն դատարանին և դատարանն էլ թույլատրի։ Սա լրագրողի համար ստեղծում է լրացուցիչ դժվարություններ դռնբաց դատական նիստը լուսաբանելիս։
Առաջարկվող փոփոխություններով, լրագրողներն այլևս ստիպված չեն լինելու դիմել կողմերին, որպեսզի վերջիններս միջնորդությամբ հանդես գան, այլ բավական է կողմերի համաձայնությունը նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու համար։ Ընդ որում, այս դեպքում դատարանի լրացուցիչ թույլտվություն չի պահանջվում։ Իսկ այն դեպքում, երբ վարչական մարմին հանդիսացող դատավարության մասնակիցը առարկում է տեսանկարահանմանը կամ լուսանկարահանմանը, ապա նա պետք է հիմնավորի, որ այդ սահմանափակումը անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար», - իր ֆեյսբուքյան էջում նախաձեռնությունը ներկայացրել է ԱԺ փոխնախագահը։
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44