Պաշտոնական Մոսկվան կողմնակից է Վրաստանից Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար Հարավային Օսիայի և Աբխազիայի ավտոճանապարհի բացմանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ Հայաստանը և մյուս երկրները կարող են օգտվել այդ միջանցքից ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում:
Սկակովն ասաց, որ Լարսի ճանապարհը հենց այս պահին փակ է բեռնատարների համար, և հենց նման պարագաներում է, որ Հարավային Օսիայի ու Աբխազիայի ավտոճանապարհը կբացվի:
««Վրացական երազանքը» մեծամասնություն է խորհրդարանում, իշխանությունները քարտ-բլանշ ունեն իրենց ձեռքին, կարող են այնպես անել, որ գտնեն կրեատիվ մեխանիզմներ կարգավորելու բոլոր հարցերը: Նկատի ունեմ մաքսային ձևակերպումները, ճանապարհի բարեկարգումը և այլն: Կարևոր է, որ այս միջանցքի բացումը ողջունում են Աբխազիան ու Հարավային Օսիան, որովհետև այդ ճանապարհով բեռներ փոխադրելն իրենց գումար է բերելու, դա եկամուտի մի նոր աղբյուր կլինի իրենց համար»,- ասաց Սկակովը:
Ըստ քաղաքագետի՝ Վրաստանի համար այս ճանապարհի բացումը կարող է դառնալ Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա ճնշում գործադրելու գործիք:
Հարցին, թե ի՞նչն է փոխվել ռուս-վրացական հարաբերություններում, որ այս հարցը կարծես լուծման ճանապարհին է, Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Ռուսաստանում ոչինչ չի փոխվել, Ռուսաստանի դիրքորոշումը նույն է, իրենք բազմիցս բարձր մակարդակով հայտարարել են, որ ողջունում են այս ճանապարհի բացումը:
«Իրավիճակ է փոխվել Վրաստանում: Այդտեղ անցել են ընտրություններ, փոխվել է Սահմանադրությունը, փոքր-ինչ բացվել են ձեռքերը»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:
Նա չբացառեց, որ սա կարող է հետագայում հանգեցնել նաև ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը. «Պոտենցիալ հնարավոր է, բայց դա կախված է Վրաստանից: Մենք միայն կողմ ենք հարաբերությունների լավացմանը: Մենք չունենք ֆոբիա: Եթե Վրաստանը փոխի իր դիրքորոշումը Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ, ապա ռուս-վրացական հարաբերությունները կարող են լավանալ»:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33