Shabat.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու անդամ Մնացական Պարակշիևը: -Պարո՛ն Պարակշիև, Երևանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամները պնդում են, որ վայր դնեք Ձեր մանդատը, պատճառաբանելով, որ Դուք շեղվել եք կուսակցության հիմնական սկզբունքներից: Ինչու՞ վայր չեք դնում մանդատը: - Այս հարցի վերաբերյալ երկու կողմ կա՝ իրավական և զուտ մարդկային: Իրավական կողմից ոչ մի հիմք չկա, որպեսզի մենք՝ ես և Հայկ Պետրոսյանը, վայր դնենք մանդատը: Մյուս կողմից, երբ իրենք ասում են, որ կուսակցության գաղափարներից շեղվել ենք, կուզեի ասել, որ այդ երեք հոգուց կազմված խմբակը, որն իրենից ներկայացնում է ավանտյուրիստական, տգիտության և լկտիության մի խառվածք, ոչ մի իրավունք չունի մեզ թելադրել, թե մենք ինչ պետք է անենք: Համոզված եմ, որ բոլոր մարդիկ ովքեր հետևում են նրանց գործունեությանը, ինձ հետ համաձայն կլինեն: Նրանք իրավունք չունեն խոսել հայ ժողովրդի և երևանցու շահերից, որովհետև իրենց ներկայիս գործունեությունը միայն վնասում է երևանցիներին: Իրենք բարոյական իրավունք չունեն մեր հասցեին մեղադրանքներ հնչեցնել: Ռուսերեն շատ լավ արտահայտություն կա. и кто же судья? (ովքե՞ր են դատավորները): Այնպես որ մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից իրենք դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որպեսզի իրավունք ունենան երևանցիների և հայ ժողովրդի անունից ինչ-որ հայտարարություններ անեն: Ես ավելի քան համոզված եմ, որ ժամանակին մենք ճիշտ քայլ ենք կատարել, իսկ իրենց ներկայիս վարքագծով դա միայն ամրապնդվում է: -Երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, ԵԾ ավագանու անդամները Ձեր հասեցին վիրավորանքներ էին հնչեցնում , Դուք ոչ մի կերպ չարձագանքեցիք: Ինչպե՞ս եք գնահատում նրանց պահվածքը: -Մեղմ ասած լկտիություն է: Նման պահվածքով իրենք միայն իրենց են նսեմացնում, ինձ թվում է՝ շատերն ինձ հետ կհամաձայնեն: Դա ոչ մի լավ արդյունքի չի բերի: Եթե իրենց ձեռք է տալիս նման գործելաոճը, թող այդպես էլ շարունակեն: - ԵԾ անդամները ձեզ դավաճան էին անվանում, նաև Հանրապետականների հետ համագործակցելու մեջ էին մեղադրում: Ի՞նչ կասեք այս մասին: -Հիշեցնեմ, որ երբ մենք չհամաձայնվեցինք նրանց գործելաոճին , և հայտնեցինք, որ չենք պատրաստվում լաչառություն անել և իրենց նման գործել, նրանք համարեցին, որ դա դավաճանություն է: Այդ իսկ պատճառով մենք գործեցինք անկախ, և պետք է նշեմ, որ իրենց բոլոր ջանքերը իզուր են: Ես հասկանում են, որ նրանք PR քայլ են անում, որովհետև նրանք գաղափարակիցներ գրեթե չունեն, իսկ իրենց պետք է մի բան անեն, որպեսզի հասարակության ուշադրությունը մի կերպ գրավեն:
Շարունակությունը ՝ shabat.am
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02