Հայկական ավանդական ընտանիքի մի գեղեցիկ պատմություն, որը վերածեց «համեղ» բիզնեսի: «Ծիրանի» բառն ինքնին արտահայտում է այն գաղափարը, որի շուրջ կառուցվել է մի փոքրիկ ռեստորանների ընտանիք. «հայի համը» մարմնավորող ծիրան, ծիրանի ծառ: «Ծիրանի» ռեստորանների ընտանիքի մաս կազմող յուրաքանչյուր ռես տորանի յուրատիպությունը, ոգին, կոլորիտն այնքան ազգային ու այնքան հայկական են, որ անտարբեր չեն թողնում ոչ միայն տեղացիներին, այլև Հայաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկի: Բարձր գնահատելով «Ծիրանի» ռեստորանների ընտանիքի աշխատանքը և իր գործունեության տեսակի մեջ եզակիությունը` «Դե Ֆակտո» ամսագիրը «Ծիրանի» ապրանքանիշը ճանաչել է «Տարվա բրենդ 2017»: Իսկ «Ծիրանի»-ի ստեղծման պատմությանը փորձենք ծանոթանալ «Ծիրանի» ռեստորանների ընտանիքի տնօրեն Ստյոպա Ծառուկյանի հետ զրույցի ընթացքում:
-Պարո՛ն Ծառուկյան, մի փոքր կպատմե՞ք «Ծիրանի» ապրանքանիշի ակունքների մասին:

-«Ծիրանի» բրենդի պատմությունն իմ ընտանիքի, մեծ պապիս պատմությունն է: Պապս անսահման հյուրասեր ու ավանդապահ հայ մարդ էր, սիրում էր համեղ պատրաստել, Առինջ գյուղի իր տան բակում սեղան գցել, հյուրեր ընդունել. խոհանոցը նրատարերքն էր: Պապս` Ստյոպա Ծառուկյանը, որոշում է իր տան ներքնահարկում ռեստորան բացել` իրեն տրված խոհարարական շնորհը վերածել եկամտի աղբյուրի: Կարճ ժամանակում պապիս ռեստորանը մեծ համբավ է ձեռք բերում, նրա մոտ են հյուրընկալվում մեծանուն մարդիկ, ովքեր սիրում ու մեծ հարգանք էին տածում պապիս նկատմամբ: Հայրս` Սամվել Ծառուկյանը, տեսնելով ըն տանեկան փոքրիկ բիզ նեսի մեծ հաջողությունները, որոշում է խոհարարական դպրոցում ուսանել, զարգացնել պապիցս ժառանգած` համի հանդեպ սերն ու նուրբ զգացումը, ձեռք բերել նոր հմտություններ և շարունակել նրա գործը: 1991-1992թթ. Առինջ գյուղում պապիս ստեղծած «Փոքրիկ Ստեփանոս» ռեստորանն ամենամեծն էր: Ցավոք, պապս երկար չաշխատեց իր ստեղծած ռեստորանում` երկու տարի անց նա հեռացավ կյանքից: Այնուհետև հայրս որոշեց մեզ պատկանող մի փոքրիկ հողակտորի վրա բացել արագ սննդի կետ, որտեղ պապիս բա ղադրատոմսով պատրաստված համեղագույն քաբաբներ ու խորոված էր մա տուցում: Այժմ այն «Համով տնակ» անունը կրող արագ սննդի ռեստորան է: Միառ ժամանակ անց հայրս դրան կից ստեղծում է «Գինետուն» ռեստորանը, որն այժմ վերա կառուցվում է և շուտով իր հյուրընկալ դռները կբացի` իր ձմեռային հիանալի այգով, հարմարավետ, ջերմ ու գողտրիկ իր անկյուններով: Եվ, ի վերջո, «Ծիրանի»-ի մասին: Այն շատ հետաքրքիր պատմություն ունի. հայրս ծիրանե նիների այգի ուներ, այգուն պետք էր նոր շունչ հաղորդել` բնության այդ հրաշքը կիսել մարդկանց հետ և որոշվեց ստեղծել այգի-ռեստորան: Դա 2012թ. էր. «Ծի րա նի» այգիռեստորանի գործունեության սկիզբը:

-Ինչպիսի՞ արձագանքների հանդիպեցիք այգի-ռեստորանի գործունեության սկզբում և ինչո՞ւ որոշեցիք «Ծիրանի» ռեստորան բացել նաև մայրաքաղաք Երևանում:
-Շատերը թերահավատ էին, որ Երևանից մոտ 10 կմ հեռու գտնվող ռեստորանը կունենա այցելուներ: Բայց հայրս հաստատակամ էր, հավատում էր այն գաղափարին, որ ներդրել էր դրանում: Եվ ժամանակն ապացուցեց, որ նա չէր սխալվել: Սկսեցինք պապիցս մեզ փոխանցված «հաց տվողի» ընտանեկան ավանդույթը վերածել բիզնեսի` այս գործին ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, ապահովել ծառայությունների մատուցման բարձր մակարդակ: Մենք ջանք չենք խնայել մեր ռեստորանում ավանդական հայկական մթնոլորտի, միջավայրի ապահովման ու ստեղծման համար` օգտագործելով ավանդական կահկարասի, մատուցելով ավանդական ուտեստներ, հրամցնելով հայի ականջին հաճելի երա ժշտություն, հյուրընկալելով մարդկանց գրկաբաց ու ջերմությամբ: Մեր նպատակն էր ստեղծել մի իրականություն, որտեղյուրա քանչյուր ոք կհայտնվի հին հայկական, ավանդական տանը, ուր հավաքվում են մտերիմներով, նշում ուրախ առիթներ կամ պարզապես լավ ժամանակ անցկացնում` վայելելով հայկական համեղ խոհանոցի ճաշատեսակներ: Կարծում եմ` հաջողել ենք: Այգի-ռեստորանի հաջողված նախագիծն ու նրա այցելուների ցանկությանն անսալով` որոշեցինք մայրաքաղաքի սրտում ևս ունենալ «Ծիրանի» ռեստորան, որն ինքնին տուն է, տուն-ռեստորան, որտեղ ստեղծել ենք հայ ազնվական մարդու կենսակերպը ներկայացնող մի միջավայր, և որ տեղ մեր յուրաքանչյուր այցելու իրեն կարող է զգալ հայ ազնվականության մի մասնիկը, ով իր մեջ կրում էր այն լավագույնն ու արժեքավորը, որ ունեցել ենք ոչ վաղ անցյալում:
-Մի փոքր խոսենք ճաշացանկի մասին: Ինչպիսի՞ն է այն:
-Մեր ռեստորանների «համը» հայրս է որոշում ու պահում, ով մեր ընտանեկան բաղադրատոմսերն ու խոհարարական հմտու թյունները փոխանցել է մեր մյուս խոհարարներին: Սննդի բաղադրամասերի որակից մինչև ճաշատեսակների պատրաստում և մատուցում նա է վերահսկում: Մեզ համար չափազանց կարևոր է էկոլոգիապես մաքուր ու որակյալ սննդի օգտագործումը և յուրաքանչյուր ճաշատեսակի համային ու որակական հատկանիշների պահպանումը: Ճաշացանկը բազմազան է, մատուցում ենք այն ամենը, ինչ յուրաքանչյուր հայկական ավանդական ընտանիքներում` տոլմաների մեծ տեսականի, խորովածների լայն ընտրանի, խաշ և ոչ միայն: «Ծիրանի» ռեստորաններում մատուցվում է նաև տեղում պատրաստվող ավանդական թոնրի թարմ հաց, քաղցրավենիքի և պահածոների լայն տեսականի: Մայրա քաղաքում գործող «Ծիրանի» տուն-ռեստորանի սրահում յուրաքանչյուր հյուր կարող է հետևել հայկական ավանդական լավաշի պատրաստման գործընթացին, վայելել հին երևանյան տան մթնոլորտը: Ճաշացանկը տարվա ընթացքում երկու անգամ թարմացնում ենք, նոր համեր ենք ստեղծում` պահպանելով ավանդական հայկական խոհանոցի ավանդույթները, միևնույն ժամանակ մեր հյուրերի համար մնալով համի առումով կանխատեսելի և յուրատիպ:

-«Ծիրանի» ռեստորանների ընտանիքում կարևոր տեղ է զբաղեցնում նաև նորաբաց «Ոստան» ռեստորանը, որը ևս հետաքրքիր և գողտրիկ մի անկյուն է Երևանի հենց սրտում: Մի փոքր պատմեք` ինչպե՞ս այն ստեղծվեց:
-Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մի օր Աբովյան փողոցով զբոսնելիս նկատեցի ներկայիս «Ոստան» ռեստորանի խորհր դա նշանական դուռը` մաքրամաքուր հայկական ոճով կառուցված մի դուռ, որն անչափ տպավորեց ինձ: Վարձակալության հայտարարություն կար: Անմիջապես զան գահարեցի: Շենքը խիստ անմխիթար վիճակում էր, հիմնովին վերանորոգման կարիք ուներ, բայց ես չհապաղեցի: 100 օրում «Ոստան» ռեստորանի վերակառուցումն ավարտվեց, և իր հյուրընկալ ու պատմությամբ ներծծված դուռը բացեց բոլորի առջև: Ձգտել ենք պահպանել շենքի ներքին հարդարանքի յուրաքանչյուր մանրուք` այն շատ հայկական է, երևանյան, կար ծես ժամանակն այստեղ կանգ է առել: «Ոստան» ռեստորանի դռան բռ նակը ևս հետաքրքրական պատմություն ունի. այն ժամանակին գողացել էին, սակայն մենք գտել ենք վարպետին և վերականգնել այն. դուռն այժմ ամբողջական է, ինչպես իր ստեղծման ժամանակ` 20-րդ դարասկզբին: «Ոստան»-ի նախասրահում ներկայացված է «Պրեգոմեշ» զարդերի հավաքածուն, որը ևս յուրահատուկ ազգային կոլորիտ ու ոգի է հաղորդում ռեստորանին: «Ոստան» ռեստորանի խոհանոցը նույնպես հայկական է, սակայն ունի իր ուրույն ձեռագիրն ու համը: Այստեղ հաշվի են առնվել տարբեր հյուրերի ակնկալիքներն ու համային պահանջները:
-«Ծիրանի» ռեստորանների ընտանիքի մաս կազմող ռեստորաններում հայտնի հյուրեր շատ եք ունեցել, սակայն այս տարի Ձեզ հյուրընկալվեց բարձրաստիճան մի պաշտոնյա, ում կողմից համացանցում տեղադրված ինքնանկարը միջազգային արձագանք գտավ: Խնդրում եմ պատմեք այդ մասին:
-Մեր հյուրերը շատ տարբեր են և բոլորին հավասարապես մեծ հարգանքով ենք հյուրընկալում: Դուք խոսում եք ՀՀ և ՌԴ կա ռավարությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումից հետո «Ծիրանի» այգի-ռեստորան այցելության մասին, որի ժամանակ արված ինքնանկարը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տեղադրել էր համացանցում: Դա իսկապես լայն արձագանք գտավ համացանցում և մեր ռեստորանի նկատմամբ միջազգային հետաքրքրության ալիք բարձրացավ: Մեզ համար մեծ պատիվ է նման բարձրաստիճան հյուրեր ունենալը և նրանց բարձր գնահատականին արժանանալը: Մեր հիշարժան հյուրերից է նաև լեգենդար Շառլ Ազնավուրը, ում բախտ ունեցա հանդիպելու «Ոստան» ռեստորանում: Նա տպավոր ված էր ռեստորանով, ինչը մեր հետագա համագործակցության հիմք դարձավ, որի մասին այս պահին կլռեմ:

-Ըստ Ձեզ` արդյո՞ք «Ծիրանի» բրենդը կայացել է:
-Կայանալ նշանակում է հասնել վերջնական նպատակակետին, իսկ մենք դեռևս շատ աշխատանքներ ու նախագծեր ունենք իրականացնելու: Միշտ զարգանալու ու առավելագույնին ձգտելու ճանապարհ կա անցնելու: Կարծում եմ` «Ծիրանի» ապրանքանիշը դեռևս ճանապարհ ունի անցնելու: Տեղական շուկայում առաջատարներից է, սակայն չենք սահմանափակվում մի այն այստեղով` ասելիք ունենք Հայաստանի սահմաններից դուրս ևս:
-Ո՞րն եք համարում «Ծիրանի» բրենդի հաջողության գրավականը:
-«Ծիրանի»-ի հաջողության գաղտնիքը կարող եմ բնորոշել մեկ բառով` ընտանիք, որն իր մեջ ներառում է ջերմություն, ազնվություն, մաքրություն, սեր, հոգատարություն առ մեր թիմի բոլոր անդամներ և հյուրեր: Սա արժեք է, որը բարձր է գնահատվում մեր յուրաքանչյուր հյուրի կողմից, և որը շատ դժվար է ներդնել բիզնեսում ու փոխանցել սպառողին:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ծրագրերը շատ են, յուրահատուկ, սակայն այժմ չեմ ուզում բացել փակագծերը:
-Առջևում Ամանորն է, ի՞նչ հետաքրքիր առաջարկներ և ծրագրեր կան տոնի հետ կապված:
-Այս տարի մենք որոշել եք աշխատել ամանորյա տոներին, մեր ռեստորանները բաց են լինելու, ունենք հետաքրքիր անակնկալներ, այնպես որ սպասում ենք բոլորին:
-Ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը, ինչպե՞ս եք այն տոնում և Ձեր բարեմաղթանքը:
-Ամանորն իմ ամենասիրելի տոներից է, որը նշում եմ ընտանիքիս և հարազատներիս հետ միասին: Այն շատ լավ առիթ է սիրելի մարդկանց ուրախացնելու, նրանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում բոլորիս սեր, լավատեսություն, ինքնավստահություն, հավատ վաղվա օրվա հանդեպ և երջանկություն:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի /DF.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33