Հաջորդ գարնանից Գեղարքունիքի և Շիրակի մարզերի մանր ու միջին գյուղացիական տնտեսությունները կօգտվեն թանկարժեք ու գերժամանակակից գյուղտեխնիկայի վարձակալության ծրագրից: Լրագրողների հետ հանդիպմանը Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը նշեց, որ պետության ֆինանսավորմամբ` գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնման ծրագրին հատկացվել է 700 միլիոն դրամ, որի արդյունքում ձեռք է բերվել 7 գութան և 7 տրակտոր: Այս տեխնիկան մասնավորի կողմից կհատկացվի գյուղացիներին` որպես ծառայություն համապատասխան վճարի դիմաց: «Այս ծրագրի միջոցով կկարողանանք բարձրարժեք ծառայություն մատուցել միջին ու մանր ֆերմերներին, ովքեր հնարավորություն չունեն նման գյուղտեխնիկա ձեռք բերել: Գարնան աշխատանքները սկսելու համար նախատեսում ենք շարքացանների ձեռքբերումը»,-ասաց Գեղամ Գևորգյանը:
Ինչ վերաբերում է հիմնադրամի կողմից իրականացվող մյուս ծրագրերին, ապա շարունակվելու են խմբային դասընթացները ֆերմերների համար: «2017-ին ավելի քան 40 խմբային դասընթաց է անցկացվել, որին մասնակցել է 530 ֆերմեր, վարկերի սուբսիդավորման շրջանակում անցկացված 204 ծրագրային դասընթացին մասնակցել է 5105 մասնակից, որից հավաստագրվել է 4700-ը: Հաջորդ տարի ևս կանցկացվեն դասընթացներ` ապահովելով 750 ֆերմերի մասնակցությունը»,-ասաց նա:
Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ, կառավարության որոշումը կյանքի կոչելու նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագրի մոնիտորինգ են կատարելու: «Առնվազն 240 ֆերմերի շրջանում անցկացնելու ենք մոնիտորինգ: Կպարզենք վարկերի ծախսման ուղղությունները, մեթոդաբանությունն ու նպատակահարմարությունը»,-հավելեց պաշտոնյան:
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42