Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքում տրվել է վարչական շրջաններին մանկական խաղերի ու մարզական գույքի տրամադրման մեկնարկը: Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ դրանք կբաշխվեն ըստ վարչական շրջանների և կտեղադրվեն բարեկարգված բակերում: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում միայն այս տարի շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք կտրամադրվի վարչական շրջաններին:
Առանձնակի կարևորելով հիմնադրամի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իսկապես հաջողված ու անհարժեշտ նախաձեռնություն էր, որն առավել հարմարավետ միջավայր է ապահովում երևանյան բակերում:
«Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում արդեն շուրջ 1300 խաղեր ենք տեղադրել Երևան քաղաքում, շուրջ 200-ն էլ այս տարվա ծրագրով կտեղադրվի: Այսօրվանից արդեն կտրվի վարչական շրջաններին 2016 թվականի համար նախատեսված խաղերի ու մարզական գույքի բաշխման մեկնարկը: Բակային այն տարածքները, որտեղ թե՛ քաղաքապետարանի ծրագրերով և թե՛ մեր համաքաղաքացիների ուժերով իրականացված բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ամբողջությամբ կկահավորվեն խաղերով ու մարզական գույքով», - ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով բակերի բարեկարգման աշխատանքներին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ ծրագրային այս քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ ու հարմարավետ:
«2011թ-ից որպես ծրագրային առաջնահերթություն մենք սկսեցինք մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը, որն իրականացնում ենք քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով՝ բնակիչների հետ համատեղ: Տարեցտարի բնակչության ու հատկապես երեխաների պահանջը ծրագրի հանդեպ մեծացավ և հենց նրանց կողմից քաղաքային իշխանությանը եղավ առաջարկ ավելացնել բարեկարգ բակային տարածքներն ու խաղերով և մարզագույքով կահավորումը: Բյուջետային քննարկումների ժամանակ մեր կողմից անպայման նախատեսվում են միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր տարի մենք այս ծրագիրն իրականացնենք և վստահեցնում եմ, որ այն հետևողականորեն շարունակվելու է», - նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է խաղերի ու մարզական գույքի տրամադրման ու տեղադրման աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում, որպեսզի օր առաջ մայրաքաղաքի բնակիչները կարողանան օգտվել դրանցից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33