ARM | RUS |

«Հայկականը պե՛տք է լինի լավագույնը». տարվա գործարար Աստղիկ Ալեքսանյան

04.01.18 | 10:00

«Հայկականը պե՛տք է լինի լավագույնը». տարվա գործարար Աստղիկ Ալեքսանյան

-Տիկի՛ն Ալեքսանյան, 2017թ. առանձնահատուկ տարի էր Ձեզ համար. թե՛ աշխատանքային և թե՛ անձնական կյանքում ունեցաք մեծ ձեռքբերումներ: Նախ ուզում ենք շնորհավորել Ձեզ ամուսնության և ՀՀ-ում թեթև արդյունաբերության ոլորտում առաջատար համարվող «Ալեքս տեքստիլ» ընկերության արձանագրած հաջողությունների, նոր արտադրամասերի ստեղծման և ընդլայնված ծրագրերի ակտիվ իրականացման առթիվ: Բարձր գնահատելով Ձեր կատարած աշխատանքը` «Դե Ֆակտո» հասարակական քաղաքական ամսագիրը Ձեզ ճանաչում է «Տարվա գործարար 2017»` ակնկալելով հետագա տարիներին ևս բուռն, արդյունավետ, ձեռքբերումներով լի գործունեություն: Հետաքրքիր է, որպես հիմնադիր` գո՞հ եք կատարված աշխատանքից:

Фото David Manukyan.-Շնորհակալ եմ բարեմաղթանքների ու բարձր գնահատականի համար: Այն, ինչին հասել է «Ալեքս տեքստիլ» ընկերությունը միայն իմ ձեռքբերումը չէ: Այստեղ մեծ թիմ է աշխատում, որը համալրված է հարյուրավոր արհեստավարժ մասնագետներով: Մենք նույնիսկ Հայաստանից արտագաղթած մասնագետների ենք հետ հրավիրել, որ միանան մեզ, իրենց գիտելիքն ու փորձը կիրառեն այստեղ: Բավականին բարձր նշաձող ենք սահմանել «Ալեքս տեքստիլ» ընկերության համար: Պետք է ամեն ինչ անենք, որ հայկականն ամեն ինչում լինի լավագույնը: Որպես հիմնադիր` ես, իհարկե, գոհ եմ մեր արած աշխատանքի որակից, սակայն դա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստել ու բա վարարվել դրանով: Այն պոտենցիալը, որ ունենք, պետք է ամբողջությամբ օգտագործենք: Թե՛ ներսի կարողությունները, թե՛ դրսի շուկաները լայն հնարավորություն են ընձեռում: Եվ այս առումով դեռ շատ բան կա անելու: Մեզ համար չափազանց պատասխանատու է այս գործը: Ոչ միայն որակյալ արտադրանք, աշխա տատեղեր ենք ստեղծում, այլ նաև մեր հաջողությամբ շատերին ենք խրախուսում արտադրություններ բացել Հայաստանում: Կարելի է ասել, որ մենք «ներկայացնում ենք» Հայաստանն աշխարհում, քանի որ մեր պատվիրատուների զգալի մասը արտասահմանյան` մեծ ճանաչում ու շուկաներ ունեցող ընկերություններ են: Մենք այդ հանգամանքին չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում:

-«Ալեքս տեքստիլի» արտադրամասերի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անձամբ ծանոթացավ կատարված ներդրումների, աշխատանքի ծավալներին: Ի՞նչ կարևորություն ունի այս փաստը Ձեզ համար:

-Ցանկացած գործում մարդ շատ մեծ ոգևորություն է ապրում, երբ իրեն խրախուսում են, գնահատում են: Եվ երբ բարձր գնահատականը հնչում է երկրի նախագահի կողմից, զգում ես պետությանդ, երկրիդ, կառավարությանդ աջակցությունը: Մեր ամբողջ թիմի անունից պետք է շնորհակալություն հայտնեմ նախագահ Սերժ Սարգսյանին այդ զորակցության համար:

Фото David Manukyan.-Ինչպե՞ս ստեղծվեց «Ալեքս տեքստիլը»:

-Խորհրդային ժամանակներում Հայաստանը տեքս տիլի արդյունաբերությամբ առաջատար եր կրներից էր: Անկախացման տարիներին այս բնագավառն էլ դժվարությունների առաջ կանգնեց ու շատ ֆաբրիկաներ պարզապես դադարեցին գոյություն ունենալ: Երբ լսում էի հզոր արտադրական պո տենցիալ ունեցած ժամանակների մասին, երազում էի վերականգնել ավանդույթները` իհարկե, ժա մանակակից շունչ հաղորդելով դրանց: Այս մտածումներով ստեղծվեց «Ալեքս տեքստիլը»: Առաջինը բացվեց գուլպայի արտադրամասը: Կարճ ժամանակում մեծ հաջողություններ գրան ցեցինք ու դրանից ոգեշնչված` բացեցինք նաև տրիկոտաժի ու տեքստիլ գործվածքի արտադրա մասերը: Մեր աշխատակիցների թիվը 500-ից հասավ շուրջ 1000-ի: Մեծ թափով ներկայացանք, բայց վստահեցնում եմ, որ ազդեցիկ մեկնարկը մեզ ոչ մի օր չի թուլացրել: Շուկայի ընդլայնմանը զուգահեռ կմեծանա նաև ֆաբրիկայի հզորությունը:

-«Ալեքս տեքստիլը» մենակ չէ. ունեք գործընկերներ, ովքեր լուրջ ներդրումներ են իրականացնում ընկերությունում: Ինչպե՞ս է ստացվում նրանց հետ համագործակցությունը: Ովքե՞ր են ձեր գործընկերները:

-Ճիշտ նկատեցիք` «Ալեքս տեքստիլը» մենակ չէ: Բացի մասնագիտական լավ թիմ ունենալուց, մեր ընկերությունը հարուստ է նաև լավ բարեկամներով, ովքեր սատարում են մեզ ու ներդրումներ են կատարում: Մեր ընկերության անունից պետք է շնորհակալություն հայտնեմ բոլորին, ովքեր

աջակցում ու վստահում են մեզ, մասնավորապես` Հայաստանի ներդրողների ակումբին` ի դեմս Սամվել Կարապետյանի: Ակումբն իր ներդրումներով հսկայական աջակցություն է ցուցաբերում մեզ` բոլոր նոր ֆաբրիկաների հիմնադրման աշխատանքներում: Անցած տարի մենք ծանոթացանք ֆրանսահայ գործարար Տիգրան Ջիջիրյանի հետ, ով վաղուց էր երազում Հայաստանում տեքստիլի արտադրություն հիմնել: Ֆրանսիայում ու Բելգիայում 25 տարի նա իր ընտանիքի հետ զբաղվում է գործված վերնազգեստների արտադրությամբ: Նա անկախության առաջին տարիներին եկել էր Հայաստան, փորձել էր այստեղ կազմակերպել արտադրություն, սակայն այն ժամանակ ոչինչ չէր ստացվել: Համա գործակցության մեր առաջարկը ոգևորեց նրան: Համատեղ ուժերով գործարկված գործվածքի արտադրամասում արդեն կատարվել է շուրջ 2 մլն եվրո ներդրում: Մեր գործընկերներից է նաև լիբանանահայ Նազարյան ընտանիքը: Նրանց հետ համատեղ ձեռք ենք բերել 70 հազար քառակուսի մետր մակերեսով հսկաշինություն, որտեղ հաջորդ տարի կգործարկվեն սրբիչի ու տնային տեքստիլի արտադրա մասերը: Դրանց համար ընդհանուր հաշվով անհրաժեշտ էր շուրջ 10 մլն եվրոյի ներդրում: Ֆաբրիկաները նախնական շրջանում կունենան շուրջ 500 աշխատակից:

-Կարի ֆաբրիկայի նոր մասնաշենք եք կառուցում: Ի՞նչ փուլում են այժմ աշխատանքները:

-Երբ ձեռք բերեցինք նախկին հզոր ֆաբրիկան, այն շատ անմխիթար վիճակում էր և հիմնովին նորոգման կարիք ուներ: Այժմ շինարարական աշխատանքները եռում են: Ամեն ինչ անում ենք, որ եկող տարի արդեն շահագործվի: Պետք է ներդրվի 7 մլն. եվրո գումար: Դրա շնորհիվ կկարողանանք ապահովել 3 հազար նոր աշխատատեղ: Այս ֆաբրիկայի մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, և երբ ամեն ինչ պատրաստ լինի, այն ժամանակ մանրամասն կպատմենք: Իսկ մինչ նոր ֆաբրիկան կգործարկվի, մենք շարունակում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել համաշխարհային շատ հայտնի ապրանքանիշերի հետ: Շուտով նրանց հագուստը կարվելու է նաև Հայաստանում: Շուկաների ընդլայնումը կբերի ընկերության մեծացմանը: Իսկ այժմ հիմնական սպառողը ռուսական ընկերություններն են: Պատվերներ ունենք նաև իտալացիներից:

-Իսկ ի՞նչ փուլում են Արտաշատի կտորի ֆաբրիկայի և Մասիսի բամբակե թելի ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները:

Фото David Manukyan.

-Այժմ և՛ Արտաշատում, և՛ Մասիսում մեծ թափով ընթանում են շինարարական լայնածավալ աշխատանքներ: Նախկին շենքերը հիմնովին նորոգվում են: Դրանք ևս կհագեցվեն նորագույն տեխնիկայով ու սարքավորումներով: Շուտով Հայաստանը կունենա կտորի ու թելի սեփական ֆաբրիկաներ, որոնք տարածաշրջանում կլինեն բացառիկ: Հայ արտադրողի համար սա չտեսնված հնարավորություն կլինի, քանի որ իր ներուժով զարկ կտա հայկական տեքստիլի զարգացմանը: Սա իսկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ տեղական ընկերություններն այլևս կարիք չեն ունենա կտոր ու թել ներկրելու:

-Տիկի՛ն Ալեքսանյան, Դուք բավականին երիտասարդ եք և չնայած Ձեր տարիքին` մեծ ձեռքբերումներ ունեք` ղեկավարում եք մի ընկերություն, որը հանրապետության մակարդակով առաջատարներից է: Ինչպե՞ս եք կարողանում հասցնել:

Фото David Manukyan.

-Ես մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել այս գործը: Ինձ վստահել են ոչ միայն իմ ընտանիքի անդամները, այլ շատ ու շատ մարդիկ: Ես պարզապես իրավունք չունեմ նրանց հիասթափեցնելու: Դա ինձ ավելի նպատակասլաց է դարձնում: Ընտանիքս ու ընկերներս են ոգևորում, օգնում: Ամեն մեծ ու փոքր ձեռքբերում ինձ անչափ ուրախացնում է: Դա ուժ է տալիս:

-Մարդու հաջողությունների գրավականներից մեկը, անշուշտ, իր ընտանիքն է, ծնողները: Ինչպիսի՞ դաստիարակություն եք ստացել, ի՞նչ ար ժեքներով են Ձեզ մեծացրել Ձեր ծնողները:

-Ասում են, որ մարդու բնավորության գծերը ծնվում են նրա հետ: Սակայն իմ անձի կայացման գործում մեծ, շա՜տ մեծ է եղել ընտանիքիս դերը: Մեր ընտանիքում բոլորն աշխատասեր են: Դա ժառանգել եմ ծնողներիցս: Ես դա եմ տեսել, այդ միջավայրում եմ մեծացել: Դեռ 11-12 տարեկան էինք, երբ նախատոնական ծանրաբեռնված օրերին մայրս ինձ ու քրոջս տանում էր իր աշխատանքի վայր` իրեն օգնելու: Դե, իհարկե, փոքր էինք, սակայն ինչ- որ բան, անպայման անում էինք, մեր ուժերի չափով օգնում էինք: Ծնողներս մեզ այդպես դաստիարակում էին, որ հասկանանք սեփական քրտինքով վաստակածի գինը, գնահատենք այն, ինչ ստեղծվում է մեր ուժերով, լինենք հետևողական, նպատակասլաց: Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ շատ հարցերում ինձ փափուկ բարձերի մեջ չեն մեծացրել: Դա ինձ օգնում է հասկանալ մեր ընկերության յուրաքանչյուր աշխատակցի դժվարությունը: Բացի այդ` թե՛ հայրս, թե՛ մայրս շատ խստապահանջ են: Եվ չնայած մեզ սովորեցնում էին աշխատել, սակայն աշխատանքը պետք է չխանգարեր մեր կրթությանը: Սովորելն էլ մի ուրիշ ու չափազանց կարևոր աշխատանք էր: Նրանք ամեն ինչ արել են, որ մենք լավ կրթություն ստանանք: Այսօր ես դեռ ուսա նող եմ, ու պիտի հասցնեմ և՛ աշխատել, և՛ սովորել:

-Ո՞ւմ խորհուրդների կարիքն եք առավել հաճախ զգում և դի մում նրան:

-Վստահ եմ, որ մարդն առանց ընտանիքի թույլ է: Եթե ըն տանիքը չաջակցի, մեծ հաջողությունների դժվար է հասնել: Իսկ ամենամեծ աջակցությունը վստահությունն է: Խորհուրդների համար առաջին հերթին ծնողներիս ու ամուսնուս եմ դիմում: Իմ հաջողություններով ուրախացողն ու առաջին քննադատն ամուսինս է: Նա ևս գործարար է ու հայկական սննդի արտադրությամբ է զբաղվում: Լինելով իրավաբան` նա շատ համակարգված ու վերլուծող միտք ունի: Որևէ նոր բան սկսելուց առաջ ամուսնուս հետ քննարկում եմ, թե ինչ ու ինչպես անել: Նա կարողանում է ինձ համար անսպասելի լուծումներ առաջարկել, ավելի արագ է նկատում խնդիրների պատճառները, որոնք երբեմն իմ աչքից վրիպում են: Շատ եմ կարևորում նաև գործ ընկերներիս խորհուրդները: Որոշում կայացնելուց առաջ սիր

Фото David Manukyan.

ում եմ լսել տարբեր կարծիքներ:

-Որպես կին` դժվար չէ՞ ղեկավարել այդքան մեծ կոլեկտիվ: Արդյո՞ք կարողանում եք ժամանակ հատկացնել նաև ընտանիքին:

-Ընտանիքն ինձ համար միշտ առաջնային է: Չնայած շատ գործերիս` ես փորձում եմ ժամանակ գտնել ընտանիքիս ու ընկերներիս համար: Մեծ կոլեկտիվը մեծ ընտանիքի նման է` իր հոգսերով ու ձեռքբերումներով: Ցանկացած գործ իր դժվարություններն ունի: Բայց եթե մարդ վախենա դժվարություններից, պետք է ոչինչ չանի: Ու բնավ կարևոր չէ` գործի գլխին կի՞ն, թե՞ տղա մարդ է կանգնած: Ոչ մի բան հեշտ չի տրվում, ուղղակի պետք է շատ աշխատել, լավ պատկերացնել դրա ողջ ծավալը, խորամուխ լինել գործի բոլոր մանրուքների մեջ: Երբեմն պետք է ինչ-որ բաներ զոհել հանուն հաջողության ու մեծ արդյունքների, բայց գործն իր տեղում պետք է լինի, ընտանիքը` իր:

-Ունե՞ք նախընտրած բրենդներ, որոնց հագուստները Ձեր զգեստապահարանում հատուկ տեղ ունեն: Հետևո՞ւմ եք նորաձևության միտումներին:

Фото David Manukyan.

-Ամեն մի իրադարձություն, միջոցառում կամ իրավիճակ հագուստի իր պահանջն է դնում` «դրես կոդը»: Ուզես, թե` ոչ, պետք է հաշվի նստես դրա հետ: Հատուկ կերպար չունեմ. նախընտրում եմ հանգիստ, չպարտադրող ոճը: Ես հիմնականում ազատ ոճի հագուստ եմ կրում, որ չխանգարի իմ ակտիվ կենսակերպին: Պաշտոնական հագուստ կրում եմ ըստ անհրաժեշտության` միջոցառումների կամ հանդիպումների ժամանակ: Երբեք նախապատվություն չեմ տվել այս կամ այն բրենդին, ընտրել եմ այն, ինչն ինձ դուր է եկել: Դրա համար էլ հիմա արդեն նախընտրում եմ «Ալեքս տեքստիլի» արտադրանքը: Իսկ նորաձևությանը պետք է միշտ հետևել: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ արագ է փոխվում ու զարգանում, նորությունները շատ արագ են հայտնվում շուկայում: Եթե մի պահ ուշադրություն չդարձրիր, ետ կմնաս... Այս աշխատանքի մեջ այլ տարբերակ չկա: Չնայած` բոլոր բնագավառներում էլ այդպես է. միշտ պետք է ձեռքը զարկերակին պահել:

-Արդյո՞ք Ձեր ճաշակը, նախասիրությունները «Ալեքս տեքստիլի» արտադրատեսականու ստեղծման գործում դերակատարում ունեն, թե՞ չեք միջամտում դիզայներների աշխատանքին:

-Երևի որոշակի ազդեցություն ունենում եմ, սակայն փորձում եմ դրանք նվազագույնի հասցնել: Ամեն գործ իր վարպետը պետք է անի: Եթե վստահել ես մասնագետիդ, ուրեմն ամեն պայման ու հնարավորություն պիտի ստեղծես, որ նա կարողանա արդյունավետ աշխատել: Որոշ բաներ առաջարկում եմ, սակայն մասնագիտական կարծիքն է գլխավորը: Ճիշտ են ասում` ճաշակին ընկեր չկա:

-Եվ վերջում, տիկի՛ն Ալեքսանյան, ուզում եմ հարցնել, ինչպիսի՞ Հայաստանում կցանկանայիք, որ ապրեն և իրենց ապագան կառուցեն Ձեր երեխաները:

-Խաղաղ, բարեկարգ, հզոր Հայաստանում են մեծանալու իմ երեխաները: Ես վստահ եմ ասում, քանի որ բոլորս այդպիսի Հայաստան ենք կերտում: Հզոր Հայաստանի երազանքը պետք է մեր նպատակը լինի:

Фото David Manukyan.

Պետք է համոզված լինենք, որ հենց այդպես է լինելու: Այդ վստահությունը մեզ կօգնի մեր առաքելության մեջ: Եվ երբ ամեն մարդ գիտակցի, որ ինքը պետք է գործի երկրի համար և չսպասի, թե երբ է երկիրն իր համար ինչ-որ բան անելու, մենք ավելի մեծ հաջողությունների կհասնենք: Մենք պիտի հասկանանք, որ աշխատանքով է ստեղծվում ամեն ինչ: Եվ ամեն մեկս պետք է շատ աշխատի: Գերտերություններն առաջին հերթին աշխատանքով են այդ կարգավիճակին հասել: Մենք էլ ունենք մեր ուժեղ կողմերը: Դրանք պետք է օգտագործենք, զար գացնենք: Երբ հավատանք մեր երազանքին, այն իրականություն կդառնա:


4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային...

00:40

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

18:14

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի...

18:01

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր Աթոռ

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր...

16:22

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն...

15:58

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի...

15:47

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի...

15:32

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների...

15:14

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան...

15:03

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և պայմանները

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և...

14:45

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է անցել

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է...

14:23

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են...

14:05

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ. Ավինյան

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ....

13:17

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր հրաժարականը

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր...

13:09

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

12:55

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա...

12:03

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր որոշում

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր...

11:43

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների...

11:25

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են հողատարածքներ

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են...

11:13

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի. Թրամփ

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի....

10:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44